Քիչ առաջ Ռուսաստանի Կազան քաղաքում ավարտվեց աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի քառորդ եզրափակիչ` Գրիշչուկ-Արոնյան երկրորդ պարտիան:
Մրցակիցները խաղատախտակի մոտ անցկացրին 3 ժամ և ընդամենը 21 քայլ հետո համաձայնեցին կիսել միավորը: Այսպիսով առաջին երկու պարտիաներից հետո Արոնյան-Գրիշչուկ դիմակայությունում հաշիվը հավասար է` 1:1: Հիշեցնենք, որ Լևոնը խաղում էր սև ֆիգուրներով:
Քառորդ եզրափակչի մյուս մասնակիցները դեռ չեն ավարտել իրենց պարտիաները: