Ինչպես արդեն հայտնել ենք, Լաս Վեգասում կայացել է WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի և նրա մրցակցի` մեքսիկացի բռնցքամարտիկ Ջիլբերտո Ռամիրեսի կշռման արարողությունը:
Երկու բռնցքամարտիկների կշիռը 76.2 կգ է: Կայացել է նաև նրանց հայացքների մենամարտը: Այդ մասին հայտնում է Boxingscene-ը:
Հավելենք, որ բուքմեյքերները ֆավորիտ են համարում մեքսիկացի բռնցքամարտիկին, ով պրոֆեսիոնալ ռինգում 33 հաղթանակ է տարել և ոչ մի անգամ պարտություն չի կրել: