«Դինամո» ՄՀԿ-ի բռնցքամարտի մարզադահլիճում ապրիլի 10-ից մեկնարկում է բռնցքամարտի երիտասարդների առաջնությունը: Այդ մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Նշվում է, որ երիտասարդների առաջնությանը կմասնակցեն շուրջ 160 մարզիկներ:
«Մրցաշարի վիճակահանությունն ու կշռման արարողությունը տեղի կունենա ապրիլի 10-ին, իսկ ապրիլի 11-ից կսկսվեն նախնական փուլերի մենամարտերը: Երիտասարդների առաջնության եզրափակիչ մենամարտերը տեղի կունենան վերջին օրը` ապրիլի 15-ին»,- հայտնում է ֆեդերացիայի մամլո ծառայությունը:
Բռնցքամարտի երիտասարդների առաջնությանն արձանագրված արդյունքները հիմք ընդունելով` կկազմվի նաև Հայաստանի երիտասարդների հավաքականը, որը մայիսին կմասնակցի Եվրոպայի երիտասարդների առաջնությանը: