Tuesday, 23 04 2024
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք

Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների հերթական նիստերը

Մայիսի 6-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների հերթական նիստերը:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում փոխնախագահ Վարդան Բոստանջյանի նախագահությամբ քննարկվեց «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2010 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրինագիծը: ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանը ներկայացրեց պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների (գույքի) նկատմամբ 2010 օրացուցային տարում իրականացված մասնավորեցման գործարքները, լուծարման գործընթացի մասին տեղեկությունները, պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքը:

Նա տեղեկացրեց, որ հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցվել են 4 ընկերություններ, որի արդյունքում պետական բյուջե է մուծվել 433 մլն դրամ:
Հանձնաժողովը քննարկեց նաև «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» և «2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու եւ անհատ ձեռնարկատերեին պետական հաշվառումից հանելու մասին» օրինագծերի փաթեթը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը տեղեկացրեց, որ ներկայումս բազմաթիվ կազմակերպություններ եւ անհատ ձեռնարկատերեր տարիներ շարունակ կուտակել են հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով ապառքներ: Մասնավորապես, 2010թ. հարկ վճարողներն ունեին ավելի քան 210,0 մլրդ. դրամ չմարված հարկային պարտավորություններ, որոնցից ապառքների ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 104,0 մլրդ. դրամ, հաշվարկված տույժերը` 72,0 մլրդ. դրամ, տուգանքները` 34,0 մլդ դրամ:

Ներկայացված ՀՀ օրենքի նախագիծը կարգավորում է հարկ վճարողների վերոնշյալ կուտակած հարկային պարտավորությունների աստիճանական մարման գործընթացը` հարկային պարտավորությունների մարման ժամանակացույցի հաստատման միջոցով:
Ժամանակացույցով հաստաված գումարների մարման ժամկետը կախված է հարկ վճարողի հարկային պարտավորության գումարից, որի փաստացի մարման դեպքում հարկ վճարողը կազատվի օրենքով սահմանված տույժերի, տուգանքների վճարման պարտավորությունից:
Այն հարկ վճարողները, որոնք 01.01.2010թ. ունեն հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասով պարտավորություններ, կարող են մինչեւ 20.08.2011թ. դիմել իրենց հաշվառման վայրի հարկային մարմին` օրենքին համապատասխան հարկային պարտավորությունների մարման ժամանակացույցի հաստատման համար:

Հարկային մարմինը 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է ժամանակացույց` մինչեւ 50 մլն. դրամ պարտավորություն ունեցող հարկ վճարողները ըստ սահմանված ժամանակացույցի մարում են գումարները սկսած 01.09.2011թ.-ից մինչեւ 30.06.2012թ. յուրաքանչյուր ամիս վճարելով ապառքի գումարի առնվազն 1/10 մասը, 50 մլն. եւ ավելի դրամ պարտավորություն ունեցող հարկ վճարողները ըստ սահմանված ժամանակացույցի մարում են գումարները սկսած 01.09.2011թ.-ից մինչեւ 31.07.2013թ.` յուրաքանչյուր ամիս վճարելով ապառքի գումարի առնվազն 1/22 մասը:

Ժամանակացույցի պայմանների խախտման դեպքում հարկային մարմինը հայց է ներկայացնում դատարան:
Ըստ երկրորդ նախագծի` հարկային մարմինը ներկայացված նախագծով սահմանված կարգով եւ ժամկետներում համապատասխան հարկ վճարողների ցանկը (ներառյալ հարկային մարմնում հաշվառված այն կազմակերպությունների ցանկը, որոնց հիմնադիր կազմակերպությունները լուծարված են) եւ հարկային մարմնի կողմից վերահսկվող պարտավորությունների բացակայության մասին տեղեկանքը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ներկայացնում է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն, որը ներկայացված նախագծով սահմանված կարգով իրականացնում է անհատ ձեռնարկատերերի գործունեության դադարեցման կամ կազմակերպությունների լուծարման գործընթացը:
Հանձնաժողովը քննարկեց «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և մի շարք օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց նախագծի համահեղինակ Արա Նռանյանը: Նա տեղեկացրեց, որ կառավարությունը միացել է պատագամավորների նախաձեռնությանը և օրինագծի համահեղինակ է:

Առաջարկվող օրենքների նախագծերի նպատակն է օրենքով սահմանված մեխանիզմներով բացառել Հայաստանի Հանրապետություն ժամկետանց, ինչպես նաեւ ընդհանուր պիտանիության ժամկետից 3/4-ից ավելին անցած ժամկետով uննդային հավելումներ, սննդամթերքի հետ շփվող նյութեր, uննդամթերքի բաղադրիչ մաuեր, պարենային հումքեր, ինչպես նաեւ սննդամթերքի եւ հատուկ նշանակության uննդամթերքի ներկրումը, իրացումը եւ հանրային սննդի ծառայության ոլորտում օգտագործումը:
Օրենքի նախագիծը հնարավորություն կտա պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ապահովել արտադրանքի կամ ծառայությունների նկատմամբ uպառողների վuտահությունը:
Քննարկված երեք օրինագծերն էլ դրական եզրակացություն ստացան մայիսի 10-12-ի նիստերի օրակարգում ընդգրկվելու համար:

Հանձնաժողովը քննարկեց և դրական եզրակացություն տվեց նաև երկրորդ ընթերցման ներկայացված «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթին, «Ազատ տնտեսական գոտիների մասին» և մի շարք օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթին, «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծին:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության ¨ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արամ Սաֆարյանի նախագահությամբ քննարկվեց ՀՀ կառավարության կողմից անհետաձգելի համարվող «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մուրադյանը:

Նախագծով նախատեսվում է նոտարի քննությանը մասնակցելու 1 տարվա ստաժավորման պահանջը փոխարինել 6 ամսվա ստաժավորման պահանջով, իսկ 3 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժի կամ գիտական աստիճանի առկայության դեպքում` առնվազն 3 ամսվա: Նախագծով նախատեսվում է նաեւ նոտարի քննությանը մասնակցելու համար սահմանված իրավաբանական բարձրագույն կրթության պահանջը փոխարինել իրավաբան մագիստրոսի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորման պահանջով:
Նախատեսվում է օրենքի ուժի մեջ մտնելու ընթացիկ տարվա որակավորման քննությանը մասնակցելու եւ նոտարի պաշտոնում նշանակվելու հնարավորություն ընձեռել նաեւ իրավաբանի առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող Հայաստանի Հանրապետության գործունակ քաղաքացիներին` անկախ ստաժավորման հանգամանքից:
Բանախոսը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է «Նոտարիատի մասին» նոր նախագիծ կամ գոնե լիովին բարեփոխված տարբերակ ներկայացնել, քանի որ գործող օրենքը չի համապատասխանում միջազգային չափանիշներին:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռաֆիկ Պետրոսյանը հարակից զեկուցման ժամանակ ընդունելի համարեց առաջարկվող փոփոխությունները` մեկ բացառությամբ. նա անընդունելի համարեց բակալավրի աստիճան ունեցողներին ցանկից հանելը, երևույթը գնահատելով որպես նրանց իրավունքների սահմանափակում: Զեկուցողի հետ համակարծիք էին նաև հանձնաժողովի մյուս անդամները: Հանձնաժողովն առաջարկեց այդ դրույթը չփոխել, այլ թողնել նախկին տեսքով, այն է` նոտարի քննությանը մասնակցելու հնարավորություն տալ նաև բակալավրի աստիճան ունեցողին:

Հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը կար և որեց կառավարության` «Նոտարիատի մասին» օրենքը հիմնովին բարեփոխելու մտադրությունը և տեղեկացրեց, որ նոր նախագիծը պատրաստ լինելու դեպքում հանձնաժողովը համապատասխան խորհրդարանական լսումներ կանցկացնի:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում Հրայր Կարապետյանի նախագահությամբ քննարկվեց «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մուրադյանը:

Նախագծով նախատեսվում է օրենքի ուժով պարտադիր զինվորական ծառայությունից տալ տարկետում համապատասխան հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող արական սեռի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, մասնավորապես, սահմանելով, որ պարտադիր զինվորական զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում է տրվում հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողներին մինչեւ նրանց 19 տարին լրանալը, եթե համապատասխան զինվորական կոմիսարիատ են ներկայացնում ուսումնական հաստատության պաշտոնատար անձի կողմից տրված տեղեկանք` տվյալ ուսումնական հաստատությունում ուսումնառության վերաբերյալ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին նստաշրջանի և մայիսի 10-12-ի նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար:

Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրած նիստում, Խաչիկ Հարությունյանի նախագահությամբ, քննարկեց առաջիկա քառօրյայում ընդգրկելու համար առաջադրված օրենսդրական նախաձեռնությունները:
«Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություններից, ինչպես նաեւ «Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ինքնահսկում իրականացնելու մասին» նախագծից կազմված փաթեթը, բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանի ներկայացմամբ, երրորդ ընթերցման ներկայացնելուց առաջ խմբագրվել է կառավարության առաջարկով: Հանձնաժողովը երաշխավորեց դրական եզրակացությամբ փաթեթը ներառել քառօրյայի օրակարգում:

Հանձնաժողովի դրական եզրակացությանն արժանացավ քառօրյայի օրակարգում ընդգրկելու ներկայացված` պատգամավորներ Վարդան Այվազյանի եւ Մարտին Սարգսյանի հեղինակած փոփոխությունը «Կենդանական աշխարհի մասին» օրենքում: Նախագիծը հստակեցնում է կենդանիներ ներմուծելու, արտահանելու կամ անազատ պայմաններում պահելու գործընթացը, բացառում կրկնակի լիցենզավորումը:

Երկրորդ ընթերցմամբ քառօրյայում քննարկելու համար հանձնաժողովը դրական գնահատեց նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում կառավարության շրջանառած փոփոխությունները:
Մի քանի հարցերի քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգվեց:

ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում լսվեցին Կենտրոնական բանկի գործառույթներին առնչվող հարցեր:

Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի նախագահությամբ պատգամավորները քննարկեցին եւ հավանության արժանացրին «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» եւ «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու գործադիրի առաջարկը: Փոփոխության նպատակը, ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի հիմնավորմամբ, հեռահաղորդակցության ոլորտում գործունեություն իրականացնող օպերատորների կողմից վարկային բյուրոներին տեղեկատվություն տրամադրելու օրնեսդրական խոչընդոտը վերացնելն է: Այս փոփոխության արդյունքում օպերատորը հաճախորդների պարտքերի վերաբեյալ տեղեկատվությունը կարող է տրամադրել վարկային բյուրոներին` նախապես հաճախորդին այդ մասին իրազեկելով: Այսօրինակ տեղեկատվություն բյուրոներն արդեն իսկ ստանում են կոմունալ-կենցաղային այլ ծառայություններ մատուցողներին: ԿԲ նախագահի տեղակալն այն կարծիքին է, որ այս քայլը կբարձրացնի վարկերի հասանելիությունը, ինչպես նաեւ հնարավորություն կստեղծի վարկային պատմություն ձեւավորել այն անձանց համար, ովքեր վարկեր չեն վերցրել բանկերից կամ վարկային կազմակերպություններից: Կառավարությունն այս նախագիծը համարել է անհետաձգելի: Խորհրդարանական հանձնաժողովոը երաշխավորեց այն դրական եզրակացությամբ ընդգրկել մեծ եւ փոքր օրակարգերում:
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը պատգամավորների գնահատմանը ներկայացրեց նախ 2010 թ. ՀՀ դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը, ապա եւ 2011 թ. դրամավարկային քաղաքականության ծրագիրը: Բանախոսի ներկայացմամբ` 2010 թ.-ի ֆինանսատնտեսական իրավիճակի համար բնութագրական է բարձր գնաճային միջավայրը: Այն պայմանավորված է մի կողմից հակաճգնաժամային, ընդլայնողական հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությամբ, մյուս կողմից` համաշխարհային տնտեսության վերականգնման պայմաններում պարենային եւ հումքային ապրանքների միջազգային գների աճով: Գնաճի ձեւավորման վրա հաշվետու տարում ազդեցություն են ունեցել նաեւ գազի եւ ջրի սականգների բարձրացումը: Արդյունքում արձանագրվել է 9,4 տոկոս գնաճ` տնտեսական 2,6 տոկոս աճի պայմաններում: Էական է ազդեցություն են ունեցել եղանակային անբարենպաստ պայմաններում գյուղատնտեսության ոլորտում արձանագրված բացասական ցուցանիշները ` 13,4 տոկոս անկումը եւ եւ 5 տոկոս գների աճը: ԿԲ նախագահի ներկայացրած ծրագրի համաձայն` ընթացիկ տարում պահպանվելու են նախորդ տարի միջազգային ապրանքերրի շուկայում արձանագրված բարձր գների միտումները` կավելանան նավթամթերքների, հացահատիկի, շաքարավազի գները: Նախնական կանխատեսումներվ` տնտեսական աճը այս տարի կլինի 3,4-4,8 տոկոսի միջակայքում, գնաճը, չնայած տարվա առաջին եռամսյակում գրանցված բարձր ցուցանիշին, տարեվերջին կլինի 4,1-5,7 տոկոսի միջակայքում: Գյուղատնտեսական ոլորտում գնաճի ռիսկերն այս տարի առավել քիչ են գնահատվում: Նպատակային գնաճի ցուցանիշն ապահովելու համար ԿԲ-ն, Արթուր Ջավադյանի խոսքերով, պետք է խստացնի դրամավարկային պայմանները: ԿԲ-ն քայլեր է նախաձեռնում նաեւ դոլարիզացիայի մակարդակը նվազեցնելու ուղղությամբ:
Նշված երկու փաստաթղթերը խորհրդարանն ընդունում է ի գիտություն:

ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում Հովհաննես Մարգարյանի նախագահությամբ քննարկվեց և դրական եզրակացություն ստացավ ՀՀ կառավարության հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» երկրորդ ընթերցման ներկայացված օրենքի նախագիծը: Առաջարկվում է ավելացնել դրույթ, ըստ որի` համայնքի ավագանին «քննարկում է Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատի վերահսկողության և այլ իրավասու պետական մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքները և իր իրավասության շրջանակում դրանց վերաբերյալ ընդունում է որոշում»:

Օրինագծի հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ փոփոխության նպատակը համայնքներում ավագանիների դերի բարձրացումն է:
Օրինագիծը կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովը որոշեց նաև կազմակերպել խորհրդարանական լսումներ, որտեղ կքննարկվի ՀՀ կառավարության ներկայացրած և առաջին ընթերցմամբ ընդունված «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով: Լսումները կանցկացվեն մայիսի վերջին:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Արտակ Դավթյանի նախագահությամբ քննարկեց մի շարք օրինագծեր, որոնք ստացան հանձնաժողովի դրական եզրակացությունը:
ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Արա Ավետիսյանը առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել, որ «Պատվավոր կոչումներ ունեցող մանկավարժական աշխատողների, ինչպես նաև մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ 61 և ավելի տարին լրացած տնօրենների հավաստագրումն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած ընթացակարգով` թեստավորման միջոցով»:
Նախարարի տեղակալը նշեց, որ հաշվի առնելով այս խմբի տնօրենների տարիքը և տարիների վաստակը, նախատեսվել է իրականացնել հավաստագրման մրցակցային ավելի թեթև ընթացակարգ:

Օրինագիծն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Այն կընդգրվի ԱԺ գարնանային առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:
Երկրորդ ընթեցմամբ ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Արա Ավետիսյանը քննարկման ներկայացրեց «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ևս ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը և կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:
Հանձնաժողովը քննարկեց և դրական եզրակացություն տվեց ՀՀ կառավարության և պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Նաիրա Զոհրաբյանի, Անահիտ Բախշյանի և Լիլիթ Գալստյանի հեղինակած «Գրադարանների և գրադարանային գործի մասին» առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացված օրենքի նախագծին, որը կարգավորում է գրադարանների ստեղծման, վերակազմակերպման, լուծարման, ֆինանսավորման հարաբերությունները, սահմանում է գրադարանների տեսակները, գործառույթները, գրադարանային հավաքածուների հաշվառման, համալրման, պահպանության և գրադարանի հավատարմագրման կարգը, գրադարանների և գրադարաններից օգտվողների իրավունքներն ու պարտականությունները:
Օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ գարնանային և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արմեն Ռուստամյանի նախագահությամբ քննարկեց եւ հավանության արժանացրեց երկու միջազգային համաձայնագրեր:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը քննարկման ներկայացրեց 2011 թ. մարտի 26-ին եւ 2011 թվականի ապրիլի 4-ին նամակների փոխանակմամբ կնքված «2009 թ. հոկտեմբերի 19-ին եւ 2009 թ. հոկտեմբերի 20-ին նամակների փոխանակմամբ կնքված «Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ» համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգման եւ հայկական զորախմբի թվակազմի ավելացման վերաբերյալ» համաձայնագիրը: Նշվեց, որ նկատի ունենալով Աֆղանստանի վերականգնման գործում Միջազգային անվտանգության ապահովման ուժերի (ՄԱԱՈՒ) իրականացրած առաքելության կարեւորությունը եւ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից իրենց առջեւ դրված խնդիրների արդյունավետ իրականացումը` անհրաժեշտություն է առաջացել ՄԱԱՈՒ կազմում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցության ժամկետը երկարաձգել մինչեւ 2012 թ. դեկտեմբերի 31-ը, ինչպես նաեւ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանման կազմը 45 հոգուց հասցնել առավելագույնը մինչեւ 130-ի, իսկ հերթափոխների ժամանակ` առավելագույնը մինչեւ 260-ի:
2010 թ. դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների իրավապահ մարմինների եւ հատուկ ծառայությունների զինման համար հատուկ տեխնիկայի եւ հատուկ միջոցների մատակարարումների արտոնյալ պայմանների մասին» 2007 թ. հոկտեմբերի 6-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը: Արձանագրության նպատակն է ՀԱՊԿ անդամ պետությունների իրավապահ մարմիններին, հատուկ ծառայություններին հատուկ տեխնիկայի եւ հատուկ միջոցների արտոնյալ պայմաններով մատակարարումը կատարել ազատ փոխարկելի արժույթով եւ/կամ Ռուսաստանի Դաշնության ռուբլով:
Համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Փոփոխություններով նախատեսվում է պարտապանի գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացնելու դեպքերում դրա վերաբերյալ որոշման կայացման ժամկետ սահմանել գույքի գնահատումից հետո եռօրյա ժամկետը: Հաջորդ փոփոխությամբ էլ աճուրդի ներկայացված լոտի մեկնարկային գնի մասին հարկադիր կատարողի կողմից պարտապանին եւ պարտատիրոջը ծանուցումն ուղարկելու օրվանից հետո երկշաբաթյա ժամկետի ավարտից հետո հարկադիր կատարողի կողմից` հարկադիր աճուրդի անցկացման մասին որոշման կայացման ժամկետ սահմանել երկշաբաթյա ժամկետի ավարտման օրվան հաջորդող օրը:

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով կառավարությունը նախատեսում է ինքնուրույն կարգավորման ենթարկել առեւտրային կազմակերպությունների միջեւ ծագող վեճերի լուծման ընթացակարգերը: Հրայր Թովմասյանը տեղեկացրեց, որ կարգավորման է ենթարկվում նաեւ առեւտրային կազմակերպությունների միջեւ ծագող վեճերի լուծման դեպքում դատարանի կայացրած արագացված դատաքննություն կիրառելու որոշումը վերացնելու հետ կապված հարաբերությունները:

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությամբ, որը եւս քննարկվեց արդարադատության նախարարի ներկայացմամբ առաջին ընթերցումով, վերացվում է ամուսնության պետական գրանցման ոլորտում տարածքային պատկանելության սահմանափակումը` թույլ տալով շրջանների բնակիչներին ամուսնության պետական գրանցում կատարել նաեւ Երեւան քաղաքի ՔԿԱԳ գործակալության Ամուսնության պալատ ՔԿԱԳ տարածքային բաժնում: Ներկայումս ամուսնության գրանցումը կատարվում է ՔԿԱԳ բաժին դիմում ներկայացնելուց մեկ ամիս հետո, բայց երեք ամսից ոչ ուշ: Առաջարկվում է այդ ժամկետը կրճատել` ամուսնության գրանցումն իրականացնելով ոչ շուտ քան դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող 7-րդ աշխատանքային օրը եւ ոչ ուշ քան երեք ամիսը:

Առաջին ընթերցումով քննարկվեց «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Արդարադատության նախարարը տեղեկացրեց, որ սահմանվել են հանրային ծառայության հասկացությունը եւ շրջանակը, հանրային ծառայող, հանրային ծառայության պաշտոն, հանրային ծառայության պաշտոնների անվանացանկ, հանրային ծառայության պաշտոնի անձնագիր, քաղաքական, հայեցողական եւ պետական պաշտոն հասկացությունները: Կանոնակարգվել են հանրային ծառայողների իրավական վիճակի, հանրային ծառայության սկզբունքների եւ կազմակերպական կարգի, հանրային ծառայողների ռոտացիայի, հանրային ծառայողների էթիկայի կանոնների, շահերի բախման եւ հանրային ծառայության հետ կապված այլ հարաբերություններ:

Քննարկումների արդյունքում որոշվեց քննարկված հարցերը ԱԺ չորրորդ գումարման իններորդ նստաշրջանի եւ մայիսի 10-12-ի նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկել հանձաժողովի դրական եզրակացությամբ:

«ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Հովիկ Աբրահամյանի, Գալուստ Սահակյանի, Անահիտ Բախշյանի, Արծվիկ Մինասյանի, Ստյոպա Սաֆարյանի, Լյովա Խաչատրյանի, Արման Սահակյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Արտյուշ Շահբազյանի հեղինակած օրինագիծը քննարկվեց երկրորդ ընթերցման ընթացակարգով: Օրինագծով առաջարկվում է մայիսի 15-ը նշել որպես Ընտանիքի օր:
Հանձնաժողովը որոշեց դրական եզրակացությամբ երաշխավորել օրենսդրական փաթեթը ընդգրկելու ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկեց ԱԺ պատգամավոր Ռուզան Առաքելյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Տիկին Առաքելյանը նշեց, որ առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանել հավելման նվազագույն չափեր` լեռնային եւ բարձր լեռնային բնակավայրերում աշխատողների հիմնական աշխատավարձին: Նախագծի ընդունման արդյունքում լեռնային եւ բարձր լեռնային բնակավայրերում որոշակիորեն կբարձրանա աշխատավարձերի մակարդակը, կբարելավի սոցիալական եւ ժողովրդագրական վիճակը: Օրենքի նախագծով նախատեսվում է նաեւ կանխարգելել լեռնային եւ բարձր լեռնային բնակավայրերից աշխատուժի արտաքին եւ ներքին տեղաշարժը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արայիկ Պետրոսյանը տեղեկացրեց, որ կառավարությունը դեմ է ներկայացված նախագծի ընդունմանը: Նրա խոսքով` օրինագծի ընդունումը մասնավոր հատվածում կհանգեցնի աշխատուժի վրա կատարվող լրացուցիչ ծախսերի ավելացման եւ կարող է էապես խոչընդոտել լրացուցիչ ներդրումները, ինչպես նաեւ կարող է առկա աշխատատեղերի կրճատման առիթ դառնալ:
Քննարկումների արդյունքում հանձնաժողովը որոշեց օրինագծի վերաբերյալ դրական եզրակացություն չներկայացնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում