Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBO, WBA, IBO վարկածով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին (25-0, 18 նոկաուտ) ռևանշ մենամարտ է անցկացնելու Վլադիմիր Կլիչկոյի հետ (64-4, 53 նոկաուտ)։
Մենմաարտը կայանալու է հուլիսի 9-ին՝ Մանչեսթերում։ Ամենայն հավանականությամբ, մենամարտի կազմակերպիչները կհրաժարվեն այն անցկացնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, որը տեղավորում է 75․653 հանդիսական։ Բանն այն է, որ ստացված հասույթը չի լրացնի մարզադաշտի վարձակալության ծախսը։
Հիշեցնենք, որ 2015թ․ հոկտեմբերի 24-ին Ֆյուրին Դյուսելդորֆում պարտության էր մատնել Կլիչկոյին ու տիրացել նրա չեմպիոնական գոտիներին։