Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայ բռնցքամարտիկներին խորհուրդ են տվել Թուրքիայում ավելորդ ուշադրություն չգրավել

Թուրքիայի Սամսուն քաղաք մեկնած հայ բռնցքամարտիկներին հորդորել են, անվտանգության նկատառումներից ելնելով, հանդես չգալ թիմային մարզահագուստով, որի վրա գրված է «Armenian Boxing Team»:

Հայաստանի բռնքամարտի հավաքականի պատվիրակությունն իր 10 մարզիկներով արդեն Սամսուն քաղաքում է, որտեղ կայանալու է օլիմպիական վարկանիշային մեծ մրցաշար, որին մասնակցելու են նաև Ադրբեջանի ներկայացուցիչներ:

«Սամսունում մեր պատվիրակությանը խորհուրդ են տվել փոփոխել մարզահագուստները` ելնելով այս օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններից: Հորդորն ընդունվել է. թիմը որոշել է այլ մարզահագուստով հանդես գալ` չփորձելով լրացուցիչ ուշադրություն գրավել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Երվանդ Հակոբյանը` հավելելով, որ անգամ անցած տարի Բաքվում Հայաստանի պատվիրակությունը հանդես է եկել թիմային հատուկ մարզահագուստով: Ըստ Երվանդ Հակոբյանի` Սամսուն քաղաքում Հայաստանի պատվիրակության անվտանգությունը հսկող աշխատակիցների մտահոգությունն այս պահին իսկապես տեղին է, այդ պատճառով էլ փոխհամաձայնություն է ձեռք բերվել:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից տեղեկացրին նաև, որ, կախված մրցաշարի կշռման և վիճակահանության արարողություններից, կորոշվի, թե երբ և ում դեմ ռինգ դուրս կգան Հայաստանը ներկայացնող 10 մարզիկները: Ըստ Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարի` առաջինն ամենայն հավանակությամբ ռինգում կհայտնվի Հայաստանի միակ ներկայացուցիչը կանանց բռնցքամարտում`51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը:

Դեռ 2015 թ. դեկտեմբերի 12-ին Մոսկվայում Հայաստանի բռնցքամարտի  ֆեդերացիայի և«NIKE» ապրանքանիշի միջև կնքվել էր համաձայնագիր, ըստ որի` առաջիկա 5 տարիներիընթացքում ՀՀ բռնցքամարտի հավաքականը կներկայանա միջազգային ստանդարտներինհամապատասխանող լավագույն հանդերձանքով: Սամսունի մրցաշարի համար պատրաստված մարզահագուստը հենց «Nike»-ի արտադրանքն էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում