Վաղը Թբիլիսիում կմեկնարկի կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Այսօր առավոտյան արդեն հայ շախմատիստուհիները մեկնել են Վրաստան` մասնակցելու Եվրոպայի անհատական առաջնությանը:
Նշենք, որ մրցաշարին մասնակցում են գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Նելլի Աղինյանը: Բացի նրանցից, հանդես են գալու նաև ՖԻԴԵ-ի վարպետներ Աննա Հայրապետյանը, Լիա Մարտիրոսյանը, Անահիտ Խառատյանը, Մարիա Գևորգյանը: Մրցաշարը կավարտվի մայիսի 19-ին: