Երեկ «Առաջին լրատվականը» տեղեկացրել էր, որ ԱԱԾ աշխատակիցները Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան են բերել մաքսանենգության մեջ մեղադրվող Արմեն Սարգսյանին: Վեջինս ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանի (Ալրաղացի Լյով) թիկնապահն է` «Գայդ» մականունով։
Դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ դատական դռնփակ նիստում դատարանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը, և Արմեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է երկամսյա կալանքը։ Դատարանից կասկածյալը տեղափոխվել է ԱԱ ծառայության մեկուսարան։
«Առաջին լրատվականին» հայտնի է դարձել, որ Արմեն Սարգսյանը տարիներ շարունակ ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանի հովանավորությամբ զբաղվել է մաքսանենգ մեքենաների ներկրմամբ` Հայաստանյան շուկայում զբաղեցնելով մաքսանենգ մեքենաների առաջամարտիկներից։