Գերմանական «Մերսեդես» թիմի լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերը հայտարարել է, որ հաջորդ մրցաշարում «Մերսեդես» թիմը, որում այժմ հանդես է գալիս գերմանացին, կարելի է թվարկել ֆավորիտների թվում, բայց չարժե թիմից հաղթանակներ սպասել:
«Ամեն դեպքում մենք ունենք զգալի առավելություն մնացած թիմերի նկատմամբ, մենք նոր բուլիդի ձեւափոխումները ավելի շուտ ենք սկսել, քան հակառակորդները, բայց չարժե հրաշքի սպասել: Մենք զգալիորեն հետ ենք մնում մեր հակառակորդներից ընդհանուր հաշվարկով եւ առայժմ չունենք այնպիսի հնարավորություններ, ինչպիսին մրցակիցներն ունեն:
Ինչ վերաբերում է Աբու-Դաբիում կայանալիք տարվա մրցափուլին, ես հույս ունեմ, որ մենք այնտեղ ավելի լավ հանդես կգանք և ցանկանում եմ այնտեղ աչքի ընկնել»- ասել է Շումախերը: