Ֆլոյդ Մեյուեյզեր-ավագը, Ֆլոյդ Մեյուեյզեր-կրտսերի հայրն ու մարզիչը հայտարարել է, որ եթե որդին ցանկանա, կարող է ռինգ վերադառնալ:
«Ամեն ինչ կախված է որդուցս և նրա որոշումից: Եթե Ֆլոյդը որոշի ռինգ վերադառնալ և դարձյալ ապտակել Պակյաոյին, այդպես էլ կանի:
Սակայն կարող եմ ասել, որ նա, հավանաբար, չի մենամարտի կիսամիջին քաշայինների կամ միջին քաշայինների հետ: Չնայած որդիս կարող է հաղթել ցանկացած մրցակցի»-BBC Sport-ը մեջբերում է Մեյուեյզեր-ավագի խոսքերը: