News Media Rus մեդիահոլդինգը պատրաստվում է այսուհետ հրատարակել նաև Известия թերթը: Այս մասին Gazeta.ru-ին տված հարցազրույցում հայտնել է մեդիահոլդինգի ղեկավար Արամ Գաբրիելյանովը: Հիմա այս մեդիահոլդինգի մաս են կազմում Жизнь, Твой День, Life News и Маркер պարբերականներն ու կայքերը:
Գաբրիելյանովը հայտնել է, որ իրենք պատրաստվում են ներդնել մոտ 100 միլիոն ռուբլի: Թերթի սեփականատերը չի վաճառել այն Գաբրիելյանովի մեդիահոլդինգին, սակայն վնասով աշխատող Известия-ն փրկելու համար նրա սեփականատերերը որոշել են թերթի կառավարումը հանձնել News Media Rus-ին՝ զիջելով այդ բիզնեսից ստացված եկամուտների մեծ մասը: Համաձայնագրի մնացած մանրամասները կճշտվեն մայիսի 15-ին: