Odnoklassniki սոցիալական ցանցը, որն ամենախոշորներից է աշխարհում, գտել է նոր միջոց` խրախուսելու ակտիվ օգտատերերին: Վերջերս գործարկվել է «աճուրդ» ծառայությունը, որը սոցիալական ցանցից օգտվողներին թույլ է տալիս օգտվել վճարովի ծառայություններից:
Սոցիալական ցանցում դիմանկարների փոխարեն չի կարելի տեղադրել նկար, որի վրա պատկերված չէ տվյալ օգտատիրոջ նկարը: Նախկինում եթե որևէ օգտատեր օգնում էր սոցիալական ցանցի ադմինիստրատորներին գտնել այդպիսի նկարներ, ապա դրա դիմաց ստանում էր որոշակի միավորներ: Հիմա նման ակտիվ օգտատերերը կարող են այդ միավորները վերածել իսկական գումարի ու վճարել Odnoklassniki կայքում որոշակի ծառայությունների համար: