Սերբ թենիսիստը հաղթող է ճանաչվել «Miami Open»-ի տղամարդկանց մենապայքարում` առավելության հասնելով Ճապոնիայի ներկայացուցչի նկատմամբ: Մայամիում ավարտվել է հերթական խոշոր մրցաշարը, որի տղամարդկանց մենապայքարի եզրափակիչում ուժերը չափում էին Ջոկովիչն ու Կեի Նիսիկորին:
Սերբ թենիսիստը կարողացել է 2 սեթում նույն 6:3, 6:3 հաշվով հաղթանակի հասնել ճապոնացու նկատմամբ` նվաճելով «Miami Open»-ի այս տարվա հաղթողի կոչումը: Շնորհիվ այս հաղթանակի՝ աշխարհի առաջին ռակետ Ջոկովիչը կրկնակի առավելություն ունի ապրիլի 4-ին հրապարակված ATP վարկանշային աղյուսակի 2-րդ հորիզոնականում հանգրվանած Էնդի Մարեյից, ում օգտին կա 7695 միավոր (Ջոկովիչի ակտիվում կա 16540 միավոր):
Ըստ ATP վարկանշային աղյուսակի ապրիլի 4-ի տվյալների` աշխարհի 3-րդ ռակետը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, 4-րդ տեղում կրկին շվեյցարացի է` Ստեն Վավրինկան: Լավագույն 5-յակը եզրափակում է իսպանացի Ռաֆայել Նադալը: «Miami Open»-ի եզրափակիչ հասած Նիսիկորին շարունակում է ընթանալ 6-րդ հորիզոնականում: