
«Ֆորմուլա-1»-ի ընթացիկ մրցաշրջանում «Մերսեդես»-ի գերմանացի ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգը երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Մեծ մրցանակի հաղթող:
Գրանցելով լավագույն արդյունքը՝ Ռոսբերգը նվաճեց Բահրեյնի Մեծ մրցանակը: Ավելի վաղ նա դարձել էր Ավստրալիայի Մեծ մրցանակի հաղթող:
Երկրորդ արդյունքը գրանցեց «Ֆերարի»-ի ավտոարշավորդ Քիմի Ռայկոնենը: Լյուիս Հեմիլթոնն զբաղեցրեց 3-րդ տեղը: