Թենիսի տղամարդկանց մենախաղի Մայամիի մրցաշարի եզրափակիչում սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը մրցել է ճապոնացի Կեյ Նիշիկորիի հետ:
ATP վարկանիշային աղյուսակի 1-ին համար Նովակ Ջոկովիչը երկու սեթի արդյունքում հաղթել է Նիշիկորիին՝ դառնալով Մայամիի մրցաշարի հաղթող:
Մրցապայքարն ավարտվել է 6:3, 6:3 հաշվով:
Նշենք, որ Ջոկովիչը երրորդ անգամ անընդմեջ դարձավ Մայամիի մրցաշարի հաղթող: Ընդհանուր նա Մայամիում հաղթել է 6 տիտղոս: