Wednesday, 24 04 2024
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»

Ռոբերտ Քոչարյանի էսթետիկական ճաշակը արվեստայինից բավականին հեռու է

Վերջին օրերին ՀՀ նախագահական նստավայրի բակից ապամոնտաժվեցին Նոյ նահապետի և Տիգրան Մեծի արձանները, որոնք տեղադրվել էին Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ` 2000-ին, ճիշտ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարն էր:

Եվ մինչ ՀՀ նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանը փորձում է մեկնաբանել, որ նախագահի աշխատակազմին հարող տարածքում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ, և որ պարզապես մասնագետները խորհուրդ են տվել արձանները տեղադրել ՀՀ նախագահի աշխատակազմին հարող տարածքի մեկ այլ հատվածում, և մինչ արձանների հեղինակ Լևոն Թոքմաջյանին համոզում են, որ արձանները կտեղադրվեն առավել ցուցադրական վայրում, որևէ մեկի համար «մութ» չի մնում, որ սա հստակ ծրագիր է, հստակ մշակված քաղաքականության արդյունք, որ ցանկացած արձանի հանում կամ տեղափոխում իրականում խորը ենթատեքստ ունի:

Լևոն Թոքմաջյանից հետաքրքրվեցինք` ինչպե՞ս են ծնվել Տիգրան Մեծ և Նոյ արձանները` անմիջապես Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությա՞մբ, առաջարկո՞վ. «Ֆինանսավորողները դրսից էին, քանդակներն էլ նախատեսված էին շենքի ներսի աջ և ձախ կողմերի համար, այն ժամանակ Սերժ Սարգսյանը ինձ կանչեց, ասաց` շատ ծանր է, դժվար է, ասաց` գուցե դուրսը դնենք, և այսպես էլ առաջացավ դուրսը դնելու գաղափարը»,- ասում է քանդակագործը` ավելացնելով, որ երկու տարի աշխատել են արձանների վրա, քարն էլ Ղարաբաղից են բերել:

Փաստացի Սերժ Սարգսյանին արձաններն ի սկզբանե դուր չեն եկել, հիմա էլ հարմար պահ է ստեղծվել դրանք ապամոնտաժելու կամ տեղափոխելու մի այլ հատված: Լևոն Թոքմաջյանից հետաքրքրվեցինք` ինչո՞ւ Տիգրան Մեծ ու Նոյ քանդակեց: Պարզվում է, որ ի սկզբանե խնդիր է դրված եղել պատմական կերպարներից ընտրություն կատարել, ինքն էլ մի շարք պատմական կերպարներից էսքիզներ է պատրաստել, բայց ընտրվել են հենց այդ երկուսը, որոնք, ըստ քանդակագործի, ավելի ընդհանրական կերպարներ են և այդ նստավայրին ավելի «սազական» են: Իսկ արձանների տեղահանումը, ըստ նրա, գուցե ճիշտ է, դա իրենց գործն է, քանի որ արձաններն արդեն իրենց սեփականությունն են, իրենց հաշվեկշռում են նստած, պարզապես քանդակագործը զայրացել էր, որ գոնե իրեն դիմեին, խորհուրդ հարցնեին: Հարցին` յուրաքանչյուր արձանի հանում խորը ենթատեքստ ունի, ո՞րն է այս քայլի ենթատեքստը, պատասխանեց. «Ի՞նչ իմանամ, իմ տեղը դուք լինեք, ի՞նչ կմտածեք, կարող է հազար ու մի պատճառ կա, ամեն մեկը սուբյեկտիվ ընկալում ունի, ի՞նչ իմանամ»:

Ի դեպ, նշենք, որ արձանների` նստավայրից հանելու մասին լուրը շատ արվեստագետների է ոգևորել, անգամ դրա շուրջ Facebook սոցիալական ցանցում մեծ քննարկում են կազմակերպել:

Արվեստագետ Սահակ Պողոսյանը, դրական համարելով Տիգրան Մեծի և Նոյի արձանների տեղահանումը, մեկնաբանում է` ինչու թե՛ մասնագիտական, թե՛ քաղաքական տեսանկյունից այդ արձանները չեն կարող լինեն նախագահական նստավայրում: Քաղաքական տեսանկյունից այստեղ իրականությունն ավելի խորն է. նախագահական նստավայրը երկրի անմիջական դեմքն է, և երբ արտերկրից հյուրեր են գալիս, նրանք անցնում են որոշակի տարածքով և, փաստորեն, անցնելով արձանների մոտով` որպես նշանային համակարգ, տեսնում են Նոյի կամ Տիգրան Մեծի արձանները և ակնկալում որոշակի բացատրություն: «Տվյալ դեպքում վստահ եմ` մեկ անգամ չէ, որ հարցրել են, ինչը դժվար վիճակի մեջ է դրել բացատրողին, քանի որ Նոյին ներկայացնել որպես հայկական ինքնության արժեք կամ Տիգրան Մեծին` որպես նվաճող և երազանքի ժանր` աբսուրդ է»,- ասում է արվեստագետը: Նա նաև մատանշում է ոչ միայն արձանների փաստը, այլ այն, որ սկսած օդանավակայանից մինչև նախագահական տարածք, երբ անցնում ես կազինոների շարքերով կամ կահույքի խանութների միջով, ի սկզբանե խոսում է երկրի ոչ միայն սոցիալական, այլ նաև էսթետիկական «բացվածքների» մասին: Սահակ Պողոսյանի խոսքերով, ճիշտ կլինի ոչ թե այդ երկու արձանները տեղափոխվեն նախագահական նստավայրի մի վայրից մի ուրիշ վայր, այլ ապամոնտաժվեն և տեղափոխվեն որևիցէ ազգագրական թանգարան կամ տարածք, այլապես կստացվի գաղափարական առումով ոչինչ չի փոխվում: Իսկ եթե այս քայլն իրոք քաղաքական ենթատեքստ ունի, ապա, ըստ արվեստագետի, սա կարող է լինել քաղաքական ռեֆորմացիայի սկիզբ, որովհետև նշանային ձևով այս կերպ ցույց է տրվում, որ մենք փոխում ենք մեր արժեքային համակարգը, այսինքն` որոշակի ընդունված ստերեոտիպային ազգայնականից անցում համազգայինի. «Մենք, ուզենք-չուզենք, կրում ենք արևելյան մշակույթի ազդեցությունները, բայց միտումով ձգտում ունենք արևմտյան արժեքների, իսկ արևմտյան արժեքների համակարգը այսօր դոմինանտ է աշխարհում և ավելի դեմոկրատական է»,- ասում է Սահակ Պողոսյանը: Ըստ նրա` նախորդ նախագահի` Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք են տեղադրվել արձանները, և սա խոսում է այն մասին, որ նախորդ նախագահի «էսթետիկական ճաշակը արվեստայինից բավականին հեռու է»:

Այս արձանների փոխարեն, արվեստագետը գտնում է, որ քաղաքում ազատ արվեստի ստեղծագործություններ պետք է ավելանան, ինչն ինքնին կձևավորի ազատ հասարակարգ, մարդու մոտ սկսում է առաջանալ այլընտրական մտածելակերպ, այսինքն` մարդը սկսում է տեսնել մի բան, որն իր մեջ հարց է առաջացնում և ստիպում մտածել, իսկ իրական ստեղծագործությունը պետք է անպայման մարդու մոտ հարց առաջացնի և մտածելու տեղիք տա, իսկ մտածող մարդը հասարակության լիիրավ անդամ է:

Արվեստաբան Լիլիթ Սարգսյանն էլ արձանների ապամոնտաժումը միանշանակ ճիշտ որոշում է համարում, քանի որ այդ արձանները գեղարվեստական առումով` կերպարային լուծման, պլաստիկական հատկանիշների, համաչափությունների և այլ առումներով շատ անհաջող էին: Մոնումենտալ արձանը միշտ հասարակական ընդվզումների թիրախ է լինում, այն միշտ արտացոլում է «մեծ թեմա», «մեծ քաղաքականություն»: Այդպիսի տեղում դրանց տեղադրելն ինքնին կոռեկտ չէր, և շատ կարևոր է, որ սա նոր փոփոխությունների սկիզբ լինի:

Գաղափարական առումով դիտարկելով խնդիրը` արվեստաբանը նախագահական նստավայրի առջև Տիգրան Մեծի և Նոյի կերպարները տեղադրելը բացատրում է հետևյալ կերպ. Տիգրան Մեծը նվաճող էր, ով մարմնավորում է հայոց պատմության մեջ, թերևս, եզակի կայսերական նկրտումները, հայկական «ծովից ծով» ուտոպիան, ինչը ծիծաղելի է հետգաղութային Հայաստանի համար, նախագահական նստավայրի հրապարակում դրա տեղադրելը պարոդիայի պես մի բան է: Եվ եթե Տիգրան Մեծը, թեկուզ և առասպելացված, բայց պատմական կերպար է, ապա Նոյը բացարձակ առասպել է, արքետիպային մի կերպար, որը, արվեստաբանի խոսքերով, հայության համար երաշխիք է հանդիսանում, որ մարդկությունը հայկական լեռնաշխարհից է սերել, այսինքն` հայերի առաջինը լինելու, աշխարհի սկիզբը լինելու բաղձանքի մարմնավորումն է: Երկու կերպարներն էլ, այսպիսով, մեծ ուտոպիայի խորհրդանիշեր են, որոնք, սակայն, չեն կարող հանդիսանալ Հայաստանի ներկա իրականության համար այնքան հրատապ` արդիականացման, առողջացման ուղենշող սիմվոլներ:

«Թեև չեմ կարող ասել, թե որն է այդ արձաններն ապամոնտաժելու բուն դրդապատճառը` արդյոք քաղաքական նկատառումներն էին, թե գիտակցվել է նաև գեղարվեստական արժեքի կարևորությունը, իսկ եթե այդ երկուսը միասին` ավելի լավ: Կարծես մի շատ տհաճ բեռից ազատվեցինք, ես ինքս` իբրև արվեստաբան և իբրև քաղաքացի, անհարմարության զգացողություն էի ապրում այդ արձանները տեսնելիս»,- նկատում է արվեստաբանը, նաև ավելացնում` մի՞թե Հայաստանում կգա այն օրը, որ գեղարվեստական չափանիշները և քաղաքական նկատառումները համահունչ կլինեն: Ըստ նրա` սա մոնումենտի ճակատագիրն է բոլոր ժամանակներում և բոլոր երկրներում` անկախ իր գեղարվեստական որակից, այն միշտ հանդիսանում է հասարակական-քաղաքական ընդվզման առաջին թիրախը` հիշենք անկախության առաջին տարիներին արձանների դեմ ուղղված վանդալական հիստերիան: Այդպես է եղել և կլինի միշտ: Հատկապես ուշ սովետական շրջանում, արվեստաբանի խոսքերով, իդեոլոգիայի անկման և հավատի խարխլման հետ մեկտեղ, ծայրաստիճան անկում ապրեց և մոնումենտալ արվեստը: Արձանը տեղով սիմվոլ, հետևաբար և թիրախ է, արձանները հենց այնպես չեն հանում, դա խորը ենթատեքստ ունի. «Շատ կարևոր է հաշվի առնել մասնավոր և հանրային տարածքների տարբերությունները: Սա նաև հեղինակի` արվեստագետի ռեպրեզենտացիայի խնդիր է` հանրայինը հարգելու և պատասխանատվություն ունենալու առումով, իսկ մոնումենտալ արվեստում դա ամենակարևոր բանն է, ինչը խիստ պակասել է Երևանում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում