Այսօր անգլիական պրեմիեր լիգայում տեղի կունենան 12-րդ տուրի հանդիպումները:
«Սիթի» մարզադաշտում կկայանա 156-րդ մանչեսթրյան դերբին: Այս խաղում «կարմիր սատանաներից» բացակայող Ռունիին, Ռայն Գիգզին, Մալքլ Օուենին, Օուեն Հարգրիվզին եւ Լուիշ Նանիին կմիանան Պատրիս Էվրան, Նեմանյա Վիդիչը, Փոլ Սքոլզը եւ Դիմիտար Բերբատովը: Այս դեպքում «Մանչեսթր Սիթի»-ի հնարավորություններն ավելի գերադասելի են: «Մանչեսթր Սիթի»-ի գլխավոր մարզչի համար այս հանդիպումը շատ կարևոր է լինելու. պարտության դեպքում նա կարող է զրկվել զբաղեցրած պաշտոնից, քանի որ քաղաքաբնակները վերջին 4 հանդիպումներում տարել են ընդամենը մեկ հաղթանակ: «Մանչեսթր Յունայթեդ»-ը 11 տուրից հետո վաստակել է 23 միավոր և ընթանում է 2-րդ հորիզոնականում, իսկ այսօրվա մրցակիցը 4-րդն է` 20 միավորով: