«Դատական քննություն վերսկսելն ընդունված պրակտիկա է: Դատարաններն օգտվում են այդ մանևրից, երբ դեռ հասցրած չեն լինում վճիռ կայացնել, վախենում են վճիռը հրապարակելուց, դեռ նախագահական այն ներկայացրած չեն լինում, և այլն»,- ասում է «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը` անդրադառնալով երեկ դատարանի կայացրած որոշմանը՝ վերսկսելու Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոնի» գործով դատաքննությունը:
Արմինե Օհանյանը հիշեցնում է, որ «Հրապարակ» օրաթերթի դեմ Հրաչ Քեշիշյանի հայցի դատական քննությունը երկու անգամ վերսկսվել է: Ըստ նրա` դժվար է մեկնաբանել ընդհանրապես դատարանի նման որոշումը և հստակ ասել, թե հնարավոր պատճառներից որն է ընկած դատարանի որոշման հիմքում:
«Փաստն այն է, որ դատարանը որոշում չընդունեց լրատվամիջոցի դեմ, ինչը դրական է»,- ուրախությամբ արձանագրում է «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը: