Toyota ընկերությունը բոլորին զարմացրել է փայտե ավտոմեքենայով, հայտնում է novate.ru-ն: Միլանում դիզայնի շաբաթում նոր գաղափարը ներկայացրել է ճապոնական խոշոր Toyota ընկերությունը: Ստեղծագործական աշխատանքի արդյունքը ստացել է Toyota Setsuna Concept անվանումը:
Toyota Setsuna Concept-ում, փաստորեն, մետաղ գոյություն չունի: Ստեղծողները հաստատում են, որ ավտոմեքենայի ուժը բավարար է ճանապարհին արագ սլանալու համար:
















































