Հայաստանը միջազգային ասպարեզում ներկայացնող 22-ամյա թենիստուհի Անի Ամիրաղյանը ցավալի պարտություն է կրել Անթալիայի մրցաշարում, որի մրցանակային ֆոնդը 10.000 դոլար է կազմում:
Թենիսի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ կանանց մենապայքարի 1/32 փուլում ձեռք բերած հաղթանակից հետո հայ թենիսիստուհին ցավալի պարտություն է կրել 1/16 փուլում` 4:6, 3:6 հաշվով զիջելով Ուկրաինայի ներկայացուցիչ Անաստասիա Վասիլևային:
Չնայած մենապայքարում կրած պարտությանը` Անի Ամիրաղյանը շարունակում է մասնակցել մրցաշարի կանանց զուգապայքարին: Իր գործընկեր Ամինատ Կուշխովայի (Ռուսաստան) հետ 22-ամյա թենիսիստուհին հայտնվել է մրցաշարի կիսաեզրափաչկում: Այստեղ Ա. Ամիրաղյան-Ա.Կուշխովա զույգին դիմակայելու է Վ. Տոմովա (Բելառուս) – Ա. Վասիլևա (Ուկրաինա) զույգը: