Կահիրեում ընթացող Ֆեդերացիայի գավաթի կանանց թենիսի աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնության եվրաաֆրիկյան 2-րդ գոտու «Բ» ենթախմբի 2-րդ փուլում Հայաստանի կանանց թենիսի ազգային հավաքականը 0:3 հաշվով պարտություն է կրել Թուրքիայի հավաքականից: Հիշեցնենք, որ առաջին փուլում մեր թիմը 1:2 հաշվով զիջել էր Վրաստանի ընտրանուն:
Մրցաշարի առաջատարն է Բոսնիայի եւ Հերցեգովինայի հավաքականը, որն առաջին փուլում հաղթել է Թուրքիայի թիմին՝ 3:0, իսկ երկրորդ փուլում` Վրաստանի թենիսիստուհիներին` 2:1 հաշվով: