Նոր մրցաշրջանի մեկնարկից 3 ամիս անց Վիկտորյա Ազարենկան ավելի շատ միավոր է վաստակել, քան նախորդ մրցաշրջանում ամբողջությամբ:
Մայամիի մրցաշարի քառորդ եզրափակիչում Ազարենկան հաղթեց բրիտանուհի Ջոաննա Կոնտային՝ վաստակելով 390 վարկանիշային միավոր:
Այդ միավորների շնորհիվ Վիկտորյան կշրջանցի Սիմոնա Հալեպին, Կարլա Սուարեսին ու Պետրա Կվիտովային, ովքեր արդեն ավարտել են մրցելույթներն ընթացիկ մրցաշարում:
Բացի այդ, 2016 թվականին Ազարենկան վաստակել է 2320 միավոր, իսկ նախորդող ամբողջ տարվա ընթացքում՝ 2276 միավոր: