Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել Մայամիի մրցաշարի կիսաեզրափակիչ։
Աշխարհի առաջին ռակետը 6։3, 6։3 հաշվով առավելության է հասել Տոմաշ Բերդիխի նկատմամբ։ Հանդիպումը տևել է 1 ժամ 40 րոպե։ Թենիսիստների դիմակայությունների հաշիվը 23։2 է՝ հօգուտ Ջոկովիչի։
Կիսաեզրափակչում Նովակի մրցակիցը բելգիացի Դավիդ Գոֆենն է։