Բաղդադի քրիստոնեական թաղամասերում տեղի ունեցած պայթյունների շարքի հետևանքով առնվազն 4 մարդ զոհվել և տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Այս մասին հայտնում են Իրաքի անվտանգության ուժերը, տեղեկացնում է Newsru.com-ը։
Երկրի ՆԳՆ աղբյուրը հավաստիացրել է, որ հարձակվողները պայթեցրել են 10 ռումբ և արկեր Իրաքի մայրաքաղաքի մի քանի թաղամասերում, որտեղ բնակվում են քրիստոնյաներ։ Բոլոր պայթյունները տեղի են ունեցել 2 ժամում և ամենայն հավանականությամբ, կազմակերպված են եղել։
Հարձակումները տեղի են ունեցել Բաղդադի կենտրոնում գրոհայինների կողմից կաթոլիկ եկեղեցու զավթման դեպքից 10 օր հետո, ինչի հետևանքով 52 մարդ էր զոհվել: Հարձակման համար պատասխանատվությունն ստանձնել էր «Ալ-Ղաիդայի» իրաքյան բջիջը։