Առաջին միջին քաշային կարգում հանդես եկող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը WBA վարկածով աշխարհի չեմպիոնի համար մայիսի 21-ին կանցկացնի ռևանշ մրցամարտ կուբացի Էրիսլանդի Լարայի դեմ:
Boxingscene-ի փոխանցմամբ` մրցամարտը տեղի է ունենալու Հյուսթոն քաղաքում:
Այս բռնցքամարտիկների առաջին մրցավեճը կայացել է 2012 թվականին և ավարտվել ոչ ոքի: 9-րդ ռաունդում բռնցքամարտիկները բախվել էին գլխով, Մարտիրոսյանի մոտ սկսվել էր լուրջ արնահոսություն: