«Մեծ Սաղավարտ»-ի մրցաշարերի 17-ակի հաղթող շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը իր կարծիքն է հայտնել Ռիո Դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերի մասին:
«Օլիմպիադան ինձ համար կարևոր իրադարձություն է: Երբեք նախկինում չեմ եղել Ռիոյում: Այնպես որ, անհամբերությամբ եմ սպասում այն այցելելու հնարավորությանը: Հաճույքով և պատասխանատվության մեծ զգացումով եմ ներկայացնում Շվեյցարիան:
Հուսով եմ, որ Ռիոյի Օլիմպիական խաղերը մթնոլորտով կտարբերվեն մյուսներից: Իհարկե, ցանկանում եմ հաջողությունների հասնել»,- ITF-ի պաշտոնական կայքը մեջբերում է Ֆեդերերի խոսքերը: