ՀՀ Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2011թ. առաջին եռամսյակի Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը։
Ըստ հրապարակված տվյալների, Հայաստանի խոշորագույն հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է՝ 7.45 մլրդ դրամ վճարած հարկերով։
Երկրորդ տեղում «ՀայՌուսգազարդ» ընկերությունն է՝ 7.35 մլրդ. դրամով։ Երրորդ տեղում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունն է՝ 4.57 մլրդ դրամ ցուցանիշով, ինչը 2.1%-ով գերազանցում է նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշը։
Չորրորդ տեղում «ԱրմենՏելն» է, որը 9.2%-ով պակաս է վճարել նախորդ տարվա համեմատ՝ 3.14 մլրդ դրամ։ Առաջատար հնգյակը եզրափակում է բջջային օպերատոր՝ «Ղ-Տելեկոմ» ընկերությունը՝ 2.44 մլրդ դրամ ցուցանիշով, աճը՝ 10.3%։