Ամերիկուհի Սերենա Ուիլիամսը մեկնաբանել է Մայամիի մրցաշարի 4-րդ շրջանում ռուս թենիսիստուհի Սվետլանա Կուզնեցովայից կրած պարտությունը:
«Ջանք չխնայեցի կորտում: Բայց ես չեմ կարող անընդհատ հաղթել: Մրցակիցներս ցուցադրում են լավագույն թենիսն իրենց կյանքում: Ես պետք է պատրաստ լինեմ ոչ թե 100, այլ 300 տոկոսով:
Ֆիզիկական վիճակս նորմալ է: Հնարավոր է, դանդաղ էի տեղաշարժվում»,- Tennis.com-ը մեջբերում է Ուիլիամսի խոսքերը: