Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, այսօր երկօրյա այցով Վրաստան է ժամանել Լատվիայի արտգործնախարար Գիրտս Վալդիս Կրիստովկիսը:
Այսօր նա հանդիպում է ունենալու իր վրաց գործընկեր Գրիգոլ Վաշաձեի հետ, որից հետո կտրվի համատեղ մամլո ասուլիս:
Ապա Կրիստովկիսը մեկնելու է Բաթում, ուր հանդիպելու է նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ:
Վրաստանի արտգործնախարարության հաղորդմամբ` այդ հանդիպումներում կողմերը քննարկելու են երկկողմանի հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Հիշեցնենք, որ Վրաստանն ու Լատվիան դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1993 թվականին: Իսկ 2009 թվականին երկու երկրների արտգործնախարարությունները կնքել են ռազմավարական համագործակցության մասին փաստաթուղթը: