Ներկայացնում ենք թենիսի տղամարդկանց մենախաղի Մայամիի մրցաշարի օրվա լավագույն խաղարկումը, որի հեղինակն է 1-ին համար Նովակ Ջոկովիչը: Մենախաղը մրցաշարի 1/16 եզրափակիչի շրջանակում է: Նովակ Ջոկովիչը 6:4, 6:1 հաշվով առավելության հասավ ATP-ի 38-րդ համար Ժուան Սոուսայի նկատմամբ:
Նշենք, որ մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 7 038 000 դոլար: