Thursday, 11 08 2022
ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Լաչինի միջանցքի հարցին
16:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:10
Գերմանիան կշարունակի ռազմական օգնություն ցույց տալ Ուկրաինային. Շոլց
Դատարանն ինքը պետք է ձգտի անկախության, բայց ավանդույթները թույլ չեն տալիս
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Վարդենիսի դպրոցի 6-րդ դասարանի աշակերտը
ՀԵՎԿ-ը նամակ հանձնեց ԱՄն դեսպանատուն՝ ուղղված ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերին
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման ավելի քան 25 հազար դեպք են հայտնաբերել մեկ օրում
Փաշինյանին հեռացնելու կոչ անողները Հայաստանը անկախ չեն պատկերացնում
Կասպից ծովի ջրատարածքում տեղի Է ունցել Թուրքմենստանի ռազմածովային ուժերի զորահանդեսը
15:20
Լատվիայի Սեյմը ԵՄ-ի երկրներին կոչ Է արել դադարեցնել վիզաների տրամադրումը ռուսաստանցիներին ու բելառուսներին
Հորդորում ենք հայ հասարակությանը օգնության խնդրանքով դիմել մեր իսկական դաշնակիցներին
15:04
Ուկրաինացի փախստականները խորացրել են կրթական համակարգի ճգնաժամը Գերմանիայում
Ինչ են խոսել Փաշինյանն ու Ռայիսին հայ-իրանական սահմանի առնչությամբ
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է մինչև օգոստոսի վերջ Հայաստանի և Ադրբեջանի հետ շփումներ կազմակերպելու պլանների մասին
Հեղուկ գազի գինը – Օգոստոս 11, 2022
14:40
Շվեյցարիան պատրաստ Է Ուկրաինայի շահերը ներկայացնել Ռուսաստանում
Լուրերի օրվա թողարկում 14:30
Թուրքիան կրակի հետ է խաղում․ Հայաստանում Իրանի նախկին դեսպան
14:24
Եղանակը աշխարհում – Օգոստոս 11, 2022
Հայաստան֊Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա. ԱԳՆ խոսնակ
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Օգոստոս 11, 2022
Օհան Դուրյանի արձանի պատրաստման և տեղադրման համար ՀՀ կառավարությունը 20 մլն դրամ է հատկացրել
Օրվա թիվը`251,035
Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Բայրամովը շողոքորթում է․ Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ իրականացվում է Արաքսի երկայնքով արդեն առկա իրանական միջազգային տրանզիտ ճանապարհի միջոցով
13:22
Բորելը խայտառակություն է որակել Գազայի իրադրությունը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:10
ԵՄ-ի երկրներն ավելացրել են Ռուսաստանից նավթի գնումները
Շարունակում ենք աշխատանքը, որպեսզի տարբեր ուղղություններով մեծացնենք Վերին Լարսի թողունակությունը
Վարչապետի որոշմամբ՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարը մեկնում է արձակուրդ

Մոռանա՞լ Նարեկ Սարգսյանին

Երբ 1959թ. հունվարի 1-ին Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում՝ Ջերմուկ քաղաքում, Ալբերտ Սարգսյանի ընտանիքում ծնված փոքրիկին ծնողներն անվանակոչեցին Նապոլեոն, հավանաբար երազում էին, որ նորածինը կմեծանա և կտիրի Նապոլեոն Բոնապարտի դափնիներին՝ ձեռք բերելով հռչակ, փառք, հզորություն՝ փորձելով գրավել աշխարհը:

Բուդդիզմի և հինդուիզմի կրոնական փիլիսոսփայության համաձայն՝ անունը խորհրդավոր և հզոր կարմա է: Ըստ Կարմայի՝ մարդու մահից հետո, երբ նրա հոգին փոխադրվում է այլ մարմին, նրա դրական արարքներն ու գործերը կարող են տեղափոխվել վեհ ու ազնիվ մարմին, իսկ անարդացի ու անազնիվ գործերը՝ մեկ այլ՝ ցածր մարմնի, մինչև անգամ՝ անշունչ առարկայի կամ կենդանու մեջ: Հոգու վերամարմնավորման բնույթը կանխորոշվում է նաև կարման կրողի արարքներով՝ պահպանելով նրա արարքների և գործունեության պատճառահետևաքային կապը։

Կորսիկացի զորավարի վեհ, հզոր գործերը հավանաբար տեղափոխվեցին այլ հոգու ու մարմնի մեջ, սակայն նրա բացասական կարման եկավ ու հանգրվանեց 1959 թ. հունվարի 1-ին Ջերմուկ քաղաքում աշխարհ եկած Նապոլեոն Սարգսյանի մեջ: Բոնապարտի բացասական կարման հավանաբար մեծապես ճնշում էր հայաստանցի Նապոլեոնին, և դրանից ազատվելու համար նա հետագայում անվանափոխվեց՝ ձեռք բերելով նոր անուն՝ Նարեկ Սարգսյան: Հենց այս անուն-ազգանունով է այժմ նա հայտնի ողջ հայությանը:

Ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր Նարեկ Սարգսյանի մասնագիտական և քաղաքական կարիերայի վերելքը սկիզբ առավ Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակահատվածում, երբ Ն. Սարգսյանը նշանակվեց քաղաքաշինության հարցերով ՀՀ վարչապետի խորհրդական, ապա արագ անցում կատարեց Երևանի գլխավոր ճարտարապետի, քաղաքապետի տեղակալի պաշտոնին: Նրա անշեղ վերելքը շարունակվեց նաև Քոչարյանի հաջորդի՝ Սերժ Սարգսյանի կառավարման ընթացքում, երբ Նարեկ Սարգսյանը նշանակվեց ՀՀ գլխավոր ճարտարապետի, ապա և այժմ՝ ՀՀ քաղաքաշինութան նախարարի պաշտոնում:

Առաջին հայացքից տարակուսելի էր թվում, թե ի՞նչը կարող էր միավորել ղարաբաղյան ծագմամբ Հայաստանի կարծր ղեկավարներին և Ջերմուկի երաժշտական դպրոցում ուսանած, հանրակրթական և բարձրագույն դպրոցները գերազանցությամբ ավարտած Նապոլեոն Սարգսյանին: ՀՀ քաղաքաշինության գործող նախարար Նարեկ Սարգսյանի անփառունակ գործունեությունն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ նրանց բոլորին՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Նարեկ Սարգսյանին, միավորել են այնպիսի հանգամանքներ, որոնք ճակատագրական են դարձել Հայաստանի և նրա 3000-ամյա մայրաքաղաքի համար: Մասնավորապես.
1. նրանք երեքն էլ Հայաստանը և նրա մայրաքաղաքը դիտում են որպես բիզնես-ծրագիր,
2. այդ բիզնես-ծրագրի իրավական ապօրինությունը նրանց չի հուզում այնպես, ինչպես և նրանց հոգիները չեն խռովվում հանրային պարսավանքից,
3. ի վերջո, նրանց միավորում է ամեն ինչ ավերելու անբացատրելի ձգտումը:

Հիմնականում բազմաբնակարան «էլիտար» շենքերի և առանձնատների նախագծերի հեղինակ Նարեկ Սարգսյանը մեկեն հնարավորություն ստացավ Երևանը հարմարեցնել իր, Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի ճաշակին ու ձգտումներին: Նա սկսեց արագորեն և անգթորեն քանդել Երևանը՝ նախ ազատվելով թամանյանական ճարտարապետական կառույցներից, ապա Հայաստանի պատմական մայրաքաղաքը վերածեց բետոնե գորշ, կանաչազուրկ, անհրապույր հեղձուկ զանգվածի: Նարեկ Սարգսյանի ավերածությունների գուխգործոցը դարձավ Հյուսիսային պողոտան, երբ շուրջ 10 հեկտար կազմող հին Երևանը բառացիորեն ոչնչացվեց: Թվում էր, թե Ալեքսանդր Թամանյանը հայտնվում էր նրա գիշերային երազներում որպես հանդիմանանք նրա անտաղանդության, որպես մղձավանջ, որից պետք էր առավոտյան ազատվել՝ քանդելով թամանյանական Երևանը: Աֆրիկյանների տունը, Արամի 3-ի հասցեում գտնվող տունը Նարեկ Սարգսյանի ավերածությունների շղթայի հերթական օղակներն էին: Հին, պատմական Երևանն անխնա ավերելուց հետո 2015-ի տարեվերջին Հանրային հեռուստատեսությամբ Նարեկ Սարգսյանն անվրդով հայտարարում էր. «Վարդագույն Երևանը գեղարվեստական ժանրից է՝ եկած հատկապես խորհրդային շրջանից, երբ Հայաստանի քարի այլ հանքերը չէին շահագործվում»: Եվ երբ նա հայտարարում էր, որ «Հանրապետության հրապարակը պետք է բեռնաթափել», նշանակում էր, որ Երևանի ճարտարապետական վերջին խորհրդանիշները քանդման վտանգի տակ են:

Նարեկ Սարգսյանը կոչումների, տիտղոսների, պարգևների, պաշտոնների պակաս չունի: Նա նաև անկեղծության պակաս չուներ, երբ այս տարվա մարտի 11-ին ԱԺ ամբիոնից հայտարարում էր. «Առնվազն մի քանի տասնյակ անգամ ինձ համարել են Երևանի թիվ մեկ թշնամի, ու հպարտացել եմ այդ կոչումով, քանի որ երբ տեսել եմ, թե ինչ մարդկանց են դարերի ընթացքում համարել թշնամի իրենց արած գործի համար, ինձ շատ բավարարված եմ զգացել այդ շարքում լինելու համար»:

Թեպետ այս դեպքում անկեղծությունն ու ցինիզմը ներդաշնակորեն հատվում են, սակայն Նարեկ Սարգսյանն իրավացի է. հասարակական ընկալումներում նրա անուն-ազգանունը նույնացվում է հայ ժողովրդի թշնամիների հետ: Սակայն Նարեկ Սարգսյանը պարզապես օտար թշնամի չէ, նրա անունը կարելի է դնել հայ ժողովրդի դավաճաններից, ասենք, Պետրոս Գետադարձի կողքին, ով արծաթասիրաբար, փառամոլությամբ վարակված Բյուզադիո կայսերը դավաճանաբար հանձնելով Անիի բանալիները՝ փլուզեց հայկական պետականությունը: Պատմական Երևանն ավերելով՝ Նարեկ Սարգսյանը նախ սերուդներին զրկեց պատմական Երևանը տեսնելու բարեբախտությունից, ապա և՝ հայ ժողովրդի թշնամիներին հնարավորություն տվեց կեղծել հայ ժողովրդի պատմությունը՝ այն զրկելով ճարտարապետական արժեքներից ու քարե վկայություններից:

Նարեկ Սարգսյանի ճարտարապետական ավերմունքի իրավասություններն այժմ մեծացել-ընդարձակվել են՝ հասնելով Հայաստանի այլ քաղաքներ և Ղարաբաղի մայրաքաղաք՝ Ստեփանակերտ:

Նարեկ Սարգսյանին պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ իրավապահ համակարգը շատ է կախյալ: 2013 թ. Ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժինը մերժեց Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի հաղորդմամբ նախապատրաստված նյութերով Նարեկ Սարգսյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը և քրեական հետապնդման իրականացումը՝ նախկին գլխավոր ճարտարապետի արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Transparency International-ը վերոհիշյալ բաժինն էր դիմել Երևանի կենտրոնի կառուցապատման և դրա հետևանքով պատմամշակութային հուշարձանների ոչնչացման գործընթացում Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին անմիջական ներգրավվածությունը հաշվի առնելով, ինչը կարող էր հանգեցրած լինել շահերի բախման, ինչպես նաև նրա կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման:

Նարեկ Սարգսյանին պատասխանատվության ենթարկելու մյուս ճանապարհը՝ ամբողջական իշխանափոխությունը, ՀՀ քաղաքացիների համար որքան բաղձալի է, նույնքան և՝ մշուշոտ: Նարեկ Սարգսյանի անունը Հայաստանում ուղեկցվում է նզվոքի հետ, թեպետ նա հավանաբար նզովքին չի հավատում:

Կարմայի հասկացության համաձայն՝ մարդ ամբողջովին ինքն է պատասխանատու իր արարքների և գործողությունների համար, դա հենց նրա գործունեության պատճառահետանքային կապն է, երբ նրա բոլոր արարքները և գործերը վերադառնում են նրան: Սա, թերևս, Նարեկ Սարգսյանին պատասխանատվության ենթարկելու ամենաարդար ուղին է:

Մ.թ.ա. 356 թ. եփեսոսցի հույն Հերոստրատոսը այրեց աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը՝ Եփեսոսի Արտեմիսի տաճարը՝ իր անունը հավեժացնելու համար։ Հոնիական քաղաքների բնակիչները նրան կախաղան բարձրացրեցին և որոշեցին մոռացության մատնել Հերոստրատոսի անունը, սակայն նրա մասին հիշատակել է մթ.ա. 4-րդ դարի հույն պատմիչ Թեոպոմպոս Քիոսցին։

Նարեկ Սարգսյանը նույնիսկ գավառական մակարդակով Նապոլեոն չդարձավ, սակայն Երևանն ավերելով՝ իր անունը հավերժացրել է Հերոստրատոսի նման:

Մոռանա՞լ մերօրյա Հերոստրատոսին: Մոռանա՞լ Նարեկ Սարգսյանին: Հնարավոր չէ. կգտնվի գեթ մի վավերագիր, ով նրա ավերմունքների մասին փաստերը կփոխանցի սերունդներին: Մոռանա՞լ Նարեկ Սարգսյանին: Հնարավոր չէ, մանավանդ որ ինքը՝ Նարեկ Սարգսյանը, թույլ չի տա իրեն մոռանալ. չէ՞ որ մի ամբողջ քարե քաղաքակրթություն՝ հայկական ճարտարապետությունը, նա վերացնում է աշխարհի երեսից:

Մահկանացուները կարող են մոռանալ, սակայն պատերի քարերը կաղաղակեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում