Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն այսօր իր մարզիչի հետ մեկնել է Լաս Վեգաս: Այս մասին տեղեկանում ենք հայազգի բռնցքամարտիկի ֆեյսբուքյան էջից:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը պատրաստվում է Ջիլբերտո Ռամիրեսի դեմ ապրիլի 9-ին կայանալիք մենամարտին, որը տեղի է ունենալու հենց Լաս Վեգասում: