Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Մեզ միավորող չուզածը

ԱՄՆ-ն է՞ առաջ մղում Հայաստանի ներքաղաքական դաշտում հաստատված երկխոսության գործընթացը, թե՞ Ռուսաստանը: ԱՄՆ համար է՞ այդ ամենը ձեռնտու, թե՞ Ռուսաստանի: Ի՞նչ է ուզում ԱՄՆ-ը դրանով Հայաստանից, և ի՞նչ է կորցնում Ռուսաստանը: Կամ ի՞նչ է շահում Ռուսաստանը, և ի՞նչ է կորցնում ԱՄՆ-ը:

Համաձայնեք, որ այս հարցերը Հայաստանի անկախության, թերևս, առաջին իսկ տարիներից հայտնվել են հանրային մտածողության տիրույթում և պարբերաբար առաջ են գալիս հատկապես ներքաղաքական դինամիկ պրոցեսների ժամանակ, երբ իրադարձությունների զարգացումը որոշակիորեն դուրս է գալիս ինչ-որ ստանդարտից: Ավելին` անկախության տարիների ընթացքում այդ հարցադրումները ոչ միայն աստիճանաբար վերացան հանրային մտածողության, գիտակցության շրջանակից, այլ էլ ավելի ամրապնդվեցին ու սկսեցին հաճախ հնչել: Հայաստանի հասարակությունն աստիճանաբար ոչ թե ավելի ու ավելի հավատաց իր անկախությանը, իր ինքնուրույնությանը, սեփական պետության ճակատագիրը տնօրինելու իր անքակտելի իրավունքին, այլ աստիճանաբար կորցրեց վստահությունն այդ իրավունքի հանդեպ, աստիճանաբար համոզվեց, որ ինքը խամաճիկ է աշխարհաքաղաքական մեծ խաղերում և իրենից ընդամենը պահանջվում է ճիշտ կողմնորոշվել, թե որ բևեռի, որ գերտերության թևի տակ է ավելի անվտանգ ու ապահով:

Սա, թերևս, ամենաաղետալի, ամենավտանգավոր դեգրադացիոն գործընթացն էր, որ կարող էր տեղի ունենալ որևէ նորանկախ պետության հետ, և որը տեղի ունեցավ Հայաստանում: Սրա պատճառների մասին շատ է խոսվել: Թերևս չարժե հանգամանալից կրկնել դրանք: Ամեն գնով իշխանություն պահելու մարտավարությունը, որ հաջորդաբար կիրառում են Հայաստանի իշխող «էլիտաները», հանգեցնելու էր հենց հասարակության մեջ թերարժեքության բարդույթի ձևավորմանը, ինչն էլ տեղի ունեցավ: Ունի՞, արդյոք, հասարակությունը պատասխանատվություն այդ ամենի համար: Իհարկե ունի: Ի վերջո, հասարակությունը չպետք է թույլ տար, որ «էլիտաները» երկրում տնօրինեին այնպես, ինչպես ուզում են, ինչպես իրենց քմահաճույքն է: Բայց հասարակությունն ինքը ընդհանրական օրգանիզմ է` բազմաշերտ, բազմերանգ, շահերի և նպատակների, պատկերացումների բազմազանությամբ: Հասարակությունն ինքնին ոչինչ է, եթե չունի էլիտար խմբեր: Իսկ թե ո՞վ է մեղավոր, որ այդպիսի խմբեր չեն ձևավորվել կամ ձևավորվել է ընդամենը չակերտավոր էլիտա, արդեն դժվար է ասել: Ու ներկայումս, թերևս, անիմաստ է նաև պատճառները փորփրել, քանի որ անգամ դրանք մանրազնին վեր հանելու դեպքում անհնար է գտնել ներկայիս անհրաժեշտ լուծումների համակարգը:

Բանն այն է, որ իրավիճակներն արդեն շատ տարբեր են: Անկախացող, անկախացած Հայաստանն ամենևին նույնը չէ, ինչ անկախության երրորդ տասնամյակի շեմին կանգնած Հայաստանը: Մեկնակետերն են արդեն տարբեր, հետևաբար այն մեկնարկին տրված սխալների վերլուծությունը կարող է մխիթարանք լինել, բայց ոչ պրակտիկ մեթոդաբանական գործընթաց, որը կարելի է կիրառել ներկայիս իրավիճակի լուծումներ գտնելու համար: Պատմություն գնալն ու դիդակտիկ հետևություններ անելը արժեքավոր է, բայց զուտ տեսական առումով: Գործնական իմաստով դրա արդյունավետությունը կարծես թե շատ քիչ է: Մենք անընդհատ գնում ենք պատմություն և ուշադրությունից բաց ենք թողնում ներկան, չենք հասցնում վերադառնալ, երբ վերադառնում ենք, ներկան էլ արդեն պատմություն է դարձած լինում և նույնիսկ` արդեն երևի թե ապագան էլ: Ու հենց դրանից էլ անընդհատ սպասում ենք, որ մեզ կա՛մ Ամերիկան կքաշի հանի պատմությունից, կա՛մ Ռուսաստանը, կա՛մ Եվրոպան: Ու այդպես էլ արդեն տասնամյակներ, հարյուրամյակներ շարունակ կրկնվում է նույն պատմությունը` բերելով նույն ներկան, մաշելով նույն ապագան:

Իսկ ի՞նչ անել: Մոռանա՞լ պատմության մասին: Դա ամեն մարդ թող ինքը որոշի, առավել ևս, որ հավաքական իմաստով պատմությունը մոռանալը պարզապես անհնար է: Բայց այն, որ պետք չէ ելքերը պատմության մեջ որոնել, մեղքերը պատմության մեջ որոնել, նախատիպերն ու նախադեպերը պատմության մեջ որոնել` թերևս հաստատ է: Դա է, որ կասեցնում է մտավոր առաջընթացը, կասեցնում է մտածողության վերափոխման գործընթացը, թույլ չի տալիս փոխել ազգային հոգեբանությունը, երիտասարդացնել ազգային, հասարակական միտքը, դուրս գալ պատմաբարոյագիտական տեղապտույտից: Մի՞թե հնարավոր չէ առանց պատմության լուծել ներկայիս հարցերն ու կառուցել ապագան: Եվ մի՞թե հենց դա չէ առավել հզոր ապագա ունենալու կարևոր երաշխիքներից մեկը: Օրինակ` պատահակա՞ն է, արդյոք, որ այդ առումով ամենամեծ ձեռքբերումների հասել է ամենաերիտասարդ ազգերից մեկը` ամերիկացի ազգը: Տվյալ պարագայում, իհարկե, մեծ բանավեճի թեմա է, թե արդյո՞ք ազգ է ամերիկացին, ժողովուրդ, թե՞ ընդամենը սպառողների հասարակություն: Բայց փաստն այն է, որ պատմության ավելորդ բեռով չծանրաբեռնված այդ ազգն է, որ կարողացել է առավել արդյունավետ կրել ժամանակի բեռն ու կերտել ամենահզոր պետական կառույցը աշխարհում, և մի՞թե պատահական է, որ պատմության ծանր ուղեբեռ չունեցող այդ երիտասարդ պետականությունն է, որ ներկայումս կարողանում է ամենից արդյունավետ կերպով գտնել ժամանակի դրած մարտահրավերների և խնդիրների լուծման բանալին:

Եթե մենք չունենք ներկայի խնդիրներն ինքնին հասկանալու խոհեմություն և հեռատեսություն, մեր պատմական գիտելիքներն ու կենսափորձը մեզ այդ հարցում չեն օգնի ոչնչով, այլ նույնիսկ կսկսեն խանգարել: Ու թերևս հիմա մենք զգում ենք հենց դա: Եվ մենք երևի թե հենց այն պատճառով չենք կարողանում ապագային միտված լուրջ խնդիրներ լուծել, որ մեր հայացքը միշտ դեպի անցյալ է, և մենք ամբողջական, համալիր, առարկայական կերպով ոչ այնքան ձևակերպում ենք այն, թե ինչ ապագա ենք ուզում, այլ միշտ հղում անելով մեր պատմությանը` ձևակերպում ենք, թե ինչպիսի ապագա չենք ուզում: Մենք չենք ուզում ունենալ այն, ինչ ունեցել ենք մեր պատմության զգալի մասում, բայց մինչ այժմ կարծես թե չենք կարողացել ներազգային կոնսենսուսի հասնել այն հարցում, թե իսկ ի՞նչ ապագա ենք ուզում. մեզ բոլորիս միավորում է մեր չուզածը, բայց չենք կարողանում միավորվել ուզածի շուրջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում