Այսօր Ռուսաստանի Կազան քաղաքում մեկնարկած Աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի առաջին օրը կայացած քառորդ եզրափակիչ առաջին պարտիայում Լևոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով չկարողացավ կոտրել Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկի դիմադրությունը:
Հայաստանի ուժեղագույն շախմատիստը 4 ժամ 45 րոպե պայքարից հետո ` 70-րդ քայլին, համաձայնեց ոչ-ոքի արդյունքին:
Մյուս պարտիաներում նույնպես հաղթողներ ի հայտ չեկան.
Ռաջաբով–Կրամնիկ 1/2
Կամսկի–Թոփալով 1/2
Մամեդյարով–Գելֆանդ 1/2