Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

ՀՀԿ-ի պերճանքն ու թշվառությունը

Մյուս կողմից նույն այդ պատճառով իրար դեմ են դուրս եկել նաև կառավարությունը` ի դեմս ՀՀԿ-ական վարչապետ Տիգրան Սարգսյանի և ԱԺ-ն` ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի գլխավորությամբ: Նույն պատճառով անհարմար դրության մեջ է հայտնվել ՀՀ Սահմանադրական դատարանը. նա էլ հիմա պետք է ընտրություն կատարի` կառավարության պատվերը կատարելու, ըստ այդմ` նաև ՀՀ Սահմանադրությունն ու ՍԴ մասին օրենքը խախտելու կամ հանուն օրենքի` վարչախմբի թելադրանքին դեմ գնալու միջև:

Բանն այն է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը սահմանում էր, որ գործատուն իրավունք ունի ժամկետից շուտ լուծելու անորոշ ժամկետով կնքված պայմանագիրը` աշխատողի կենuաթոշակային տարիքը լրանալու պատճառով: Այսինքն` եթե մարդը դառնում է 65 տարեկան, ապա նրան միայն այդ պատճառով կարող են ազատել աշխատանքից: Նման մի դրույթ էլ նախատեսում էր օրենսգրքի 114 հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետը: Դեռ երկու տարի առաջ` 2009թ. փետրվարի 24-ին, ՀՀ Սահմանադրական դատարանը UԴՈ-792 որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը հակասող ու անվավեր է ճանաչել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը և 114 հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետը: Իսկ ՀՀ ՍԴ որոշումները, ինչպես հայտնի է, վերջնական են և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:

Սակայն ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը որոշել է պարզապես արհամարհել ՍԴ վերոհիշյալ որոշումն ու հակասահմանադրական ճանաչված այս դրույթը մեկ այլ ձևակերպմամբ կրկին մտցրել է Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագծի մեջ: Հակոբյանն առաջարկել է կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքում գործատուին իրավունք տալ սեփական նախաձեռնությամբ լուծարել պայմանագիրը` նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` նախագծում ավելացնելով հետևյալ նախադասությունը. «եթե աշխատանքային պայմանագրով այլ բան նախատեսված չէ»: Ընդ որում` նա այս հարցում փորձել է խորամանկել. չնայած սկզբում կառավարության դիմադրությանը և բացասական կարծիքին, ՍԴ որոշման մասին հիշեցումներին, այնուամենայնիվ, Հակոբ Հակոբյանը կարողացել է իր առաջարկներն աննկատ մտցնել նախագծերի հսկա փաթեթի մեջ: Ու քանի որ ԱԺ պատգամավորների գերակշիռ մեծամասնությունը նախագծերը քվեարկում է` առանց դրանց բովանդակությանը տեղյակ լինելու, այդպես են վարվել նաև այս անգամ: Նրանք կրկին օրենքի տեսք են տվել արդեն իսկ հակասահմանադրական ճանաչված ձևակերպումներին: Ի դեպ, այս փաստը չէր վրիպել ՍԴ աչքից: ՍԴ 2010թ. տարեկան հաղորդման մեջ նշված է, թե ՍԴ որոշումների պահանջների կատարման և դրանցում արտահայտված իրավական դիրքորոշման ոչ միատեսակ ընկալման օրինակ է հանդիսանում նաև այն, որ թեև իրենք հակասահմանադրական ճանաչեցին ԱՕ 113 և 114 հոդվածների համապատասխան կետերը, սակայն ԱԺ-ն 2010թ. հունիսին ընդունել է կրկին ԱՕ փոփոխությունների նախագիծը, որտեղ հաշվի չեն առել ՍԴ որոշման պահանջները:

Հետագայում, երբ պարզ է դարձել կատարվածը, Հակոբ Հակոբյանի կուսակից ընկերներն իրենք` ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի գլխավորությամբ, Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծ են ներկայացրել, որտեղ առաջարկվել է հանել հակասահմանադրական ձևակերպումը: Սկզբում կառավարությունը թեև աջակցել է Գալուստ Սահակյանի ու ՀՀԿ-ականների նախաձեռնությանը, սակայն հետո, չգիտես ինչու, փոխել է իր դիրքորոշումն ու անցել Հակոբ Հակոբյանի առաջարկությամբ ընդունված փոփոխությունները պաշտպանելուն: «Մենք ասում ենք, որ հիմքը, թե 65 տարին լրանալուց հետո մարդուն կարող են ազատել աշխատանքից, ճիշտ չէ և հակասում է միջազգային իրավունքին: Եթե գործատուն մարդուն աշխատանքից ազատել է ցանկանում, ապա դրա համար տասնյակ այլ հիմքեր կան օրենքում: Անբարոյական է, երբ մարդու 65 տարին լրանում է, և ասում ես` ինձ է՛լ պետք չես, գնա»,- մեզ հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, իրավաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ռաֆիկ Պետրոսյանը: Ի վերջո, երբ բանավեճը բավական թեժացել է, օրենքի այդ կետերի սահմանադրականության հարցը լուծելու համար կառավարությունն առաջարկել է դիմել ՀՀ ՍԴ:

Մեր աղբյուրները բավական ուշագրավ մանրամասներ փոխանցեցին այս բանավեճերի կապակցությամբ: Պարզվում է` կառավարության ապրիլի 7-ի նիստից առաջ փոքր խորհրդակցություն է տեղի ունեցել, որին մասնակցել են նաև ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ԱԺ մի խումբ պատգամավորներ, այդ թվում` Հակոբ Հակոբյանը, Ռաֆիկ Պետրոսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը: Այստեղ էլ Գագիկ Հարությունյանն առաջարկել է նախագիծը կրկին ուղարկել ՍԴ, ընդ որում` նա բաց տեքստով ակնարկել է, որ այս անգամ հարցին դրական եզրակացություն կտան: Մոտ կես ժամ անց արդեն կառավարության նիստում լրացուցիչ օրակարգ է ընդգրկվել ու ընդունվել կառավարության կողմից ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113 և 114 հոդվածների սահմանադրականությունը որոշելու համար ՍԴ դիմելու մասին որոշումը:

Այս ողջ պատմության մեջ ամենաուշագրավը, սակայն, մեկ այլ փաստ է: ՍԴ որոշումները բեկանման ենթակա չեն, և նույն հարցի վերաբերյալ ՍԴ-ն չի կարող երկրորդ անգամ կարծիք հայտնել: Իսկ համաձայն ՍԴ մասին օրենքի 68 հոդվածի 14 կետի` ՍԴ-ն տվյալ դեպքում իր որոշումը կարող է վերանայել առնվազն 7 տարի անց: ՍԴ-ից երեկ տեղեկացանք, որ իրենք արդեն ստացել են կառավարության դիմումը, բայց դեռ որոշում չի կայացվել այն վարույթ ընդունել-չընդունելու վերաբերյալ. հարցը դեռ ուսումնասիրման փուլում է: «Ես հույս ունեմ, որ ՍԴ-ն այդ հարցին չի անդրադառնա, քանի որ ՍԴ մասին օրենքը հստակ սահմանում է, որ եթե որևէ հարցի վերաբերյալ կա որոշում, ապա ՍԴ-ն նույն հարցի մասին դիմումը չի ընդունում վարույթ»,- ասաց Ռաֆիկ Պետրոսյանը:

Արման Գալոյան
«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում