Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը մեկնաբանել է ապրիլի 9-ին Ժիլբերտո Ռամիրեսի հետ Լաս-Վեգասում կայանալիք մենամարտը։
«Ռամիրեսը կզղջա, որ համաձայնել է մենամարտել ինձ հետ, քանի որ նրան իր տեղը ցույց կտամ։ Մենամարտին պատրաստվել եմ լավագույն կերպով»,- Աբրահամի խոսքերը մեջբերում է Boxing Scene-ը։
Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները հավելել է․ «Արթուրը շատ կարգապահ է։ Նա լսում է բոլոր հրահանգներս։ Ավելի կարճահասակ լինելը նա կլրացնի փորձով»։