Հայ բռնցքամարտիկները շարունակում են նախապատրաստվել ապրիլի 7-18-ը Թուրքիայի Սամսուն քաղաքում կայանալիք Եվրոպա աշխարհամասի օլիմպիական վարկանիշային մրցաշարին:
Մարտի 25-ից ապրիլի 5-ը բռնցքամարտի Հայաստանի հավաքականը կանցկացնի ուսումնամարզական հավաք Աբովյանում:
Կարեն Աղամալյանի գլխավորությամբ հավաքին կմանակցեն 20 մարզիկ (2 աղջիկ): Մրցաշարին մասնակցող Հայաստանի հավաքականի կազմը կհրապարակենք ավելի ուշ՝ գրում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը: