Ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն ցանկանում է ելույթ ունենալ 2016 թվականի Օրիլմպիական խաղերին, չնայած պրոֆեսիոնալի կարգավիճակ ունի:
Նախկինում Օլիմպիադային կարող էին մասնակցել միայն ոչ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները, սակայն սիրողական բռնցքամարտի միջազգային միությունը վերջերս որոշել է մեղմել այդ կանոնը և առաջատար մարզիկները կկարողանան մասնակցել ամառային Խաղերին:
«Կարծում եմ` ճիշտ է պրոֆեսիոնալ մարզիկներին թույլ տալ մասնակցել Ռիոյի Օլիմպիադային: Եթե ստացվի, ցանկանում եմ ելույթ ունենալ Ռիոյում»,- L’Equipe-ը մեջբերում է Կլիչկոյի խոսքերը:
Հիշեցնենք` Վլադիմիր Կլիչկոն ոսկե մեդալ է նվաճել 1996 թվականի Օլիմպիական խաղերին: