Friday, 19 04 2024
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու

Սա պատերազմ է Արևմուտքի դեմ. հնարավոր է՝ ահաբեկչություններն իրականացնեն այլոք ԻՊ-ի անունից

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մարտի 22-ին տեղի ունեցած Բրյուսելի ահաբեկչությունները համարում է նոյեմբերի 13-ի փարիզյան ահաբեկչությունների շարունակություն, քանի որ երկու դեպքերում էլ ահաբեկչությունը ստանձնեց «Իսլամական պետությունը»:

«Այսինքն՝ հիմա հերթը Բելգիայինն է, հետագայում հնարավոր է՝ այլ հատվածներում տեղի ունենա ահաբեկչություն: Հիմնականում հայտարարված է պատերազմ Արևմուտքին: Նրանք սա համարում են ջիհադական, ազատագրական սրբազան պատերազմ՝ ուղղված իսլամի գերիշխմանը ամբողջ աշխարհում»,- կարծիք հայտնեց արաբագետը:

Սարգիս Գրիգորյանը ահաբեկչական ակտերը չի կապում սիրիացի կամ իրաքցի փախստականների, ներգաղթյալների հետ. «Ավելին՝ հնարավոր է, որ այդ ահաբեկչություններն իրականացնեն «Իսլամական պետության» կամ այլ խմբավորման հետ կապ չունեցող մարդիկ»:

Արաբագետի կարծիքով՝ եթե Եվրոպան խելամիտ գտնվի և տուրք չտա զգացմունքային դրսևորումներին՝ ի դեմս հակաիսլամական տրամադրությունների աճի, որոշ չափով հնարավոր կլինի հանդարտեցնել իրավիճակը, իսկ հակառակ դեպքում Եվրոպայում կառաջանան խուճապային տրամադրություններ, ինչին էլ ձգտում են իսլամիստները. «Իսկ դա իրենց շարքերը համալրելու հնարավորություն կտա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում