Հանրահայտ թենիսիստուհի Սերանա Ուիլյամսը հիասթափված է Նովակ Ջոկովիչից վերջինիս խոսքերի համար: Ուիլյամսին դուր չի եկել այն, որ Ջոկովիչն ասել է, թե տղամարդիկ թենիսում ավելի շատ գումար պետք է ստանան, քան կանայք, քանի որ տղամարդկանց թենիսն ավելի մասսայական է՝ գրում է «The Guardian»-ը:
«Ես հիասթափված եմ նրա խոսքերից: Եթե ես ունեմ աղջիկ, որ թենիսիստուհի է, և տղա, որ թենիսիստ է, ես երբեք չեմ ասի, որ տղաս ավելիին է արժանի, քանի որ նա արական սեռի է:
Եթե նրանք երկուսն էլ երեք տարի է, որ թենիս են խաղում, ապա հավասարապես արժանի են նույն գումարին: Ինձ համար պարզապես շոկ կլիներ, եթե ես աղջկաս ասեի, որ իր եղբայրն ավելիին է արժանի, քան ինքը:
Նովակը կարող է ունենալ իր սեփական կարծիքը, սակայն եթե աղջիկ ունենա, ստիպված կլինի բացատրել նրան, թե ինչու նա իր եղբորից քիչ իրավունքներ ունի»,- «The Guardian»-ը փոխանցում է WTA-ի 1-ին համարի խոսքը: