Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է բավարարել տնտեսական զարգացման նախկին նախարար Ֆարխադ Ալիևի և Գիտությունների ակադեմիայի նախկին նախագահ, ակադեմիկոս Էլդար Սալաևի գործերն ընդդեմ Ադրբեջանի: Այս մասին տեղեկացրել է Turan գործակալությունը: ՄԻԵԴ-ը հաստատել է, որ խախտվել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը:
Ալիևի բողոքում, մասնավորապես, նշված է, որ դատապարտված լինելու ժամանակ իրեն չի մատուցվել համապատասխան բժշկական օգնություն:
Դատարանը վճռել է` Ալիևին, որպես բարոյական վնասի փոխհատուցում, վճարել 16 հազար եվրո, ևս 25 հազար եվրո` դատական ծախսերի համար:
Ալիևի մյուս բողոքը վերաբերում է իրեն 10 տարվա ազատազրկման դատապարտելու փաստին:
Աղբյուրի փոխանցմամբ, Ալիևին մեղադրել են 2005թ. քաղաքական հեղաշրջման կազմակերպման մեջ, սակայն դատապարտել են տնտեսական հանցագործություն կատարելու համար: