Գործադիրն այսօր ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի հաղորդումը 2010 թ. ընթացքում բարեգործական և մարդասիրական օգնության ծրագրերով կատարված աշխատանքների վերաբերյալ, որի համաձայն` նման ծրագրեր են իրականացրել միջազգային և հանրապետական 135 կազմակերպություններ։
Դրանցից են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը` 5 մլրդ 82 մլն դրամ, «Մատենադարան» հիմնադրամը (Մատենադարանի նոր մասնաշենքի կառուցման 4-րդ փուլի աշխատանքների իրականացում)` 3 մլրդ 62 մլն դրամ, «Սիմոնյան» կրթական հիմնադրամը (Առաջավոր տեխնոլոգիաների ուսուցման երիտասարդական կենտրոն)` 2 մլրդ 48 մլն դրամ և այլ ճանաչված կազմակերպություններ։