Բրիտանացի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին պաշտպանել է մահմեդականներին Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո:
«Եկեք ահաբեկչությունը չվերագրենք մահմեդականներին: Ըստ էության՝ մահմեդականները դա չեն անում: Ահաբեկիչների թվում, որոնք հեղինակն են այդ գործողությունների, մահմեդականներ չկան»,- գրել է Ֆյուրին իր թվիթերյան էջում: