Կառավարությունն այսօր լրացումներ է կատարել ավելի վաղ ընդունած մի որոշման մեջ, որով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել է 59 միլիոն դրամ: Նպատակը ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի կողմից իրականացվելիք «Երևանի անտառտնտեսության Էրեբունու անտառպետության 51 հա տարածքի անտառապատման աշխատանքներ» ծրագրով ոռոգման համակարգի ստեղծման և ցանկապատման աշխատանքները ֆինանսավորելն է։
Կիսաանապատային գոտու անբարենպաստ պայմաններում ոռոգման համակարգի ստեղծման և ցանկապատման միջոցով, ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի, կանտառապատվի 20 հեկտար տարածք, ինչը կնպաստի բնակլիմայական սանիտարահիգիենիկ և ռեկրեատիվ պայմանների բարելավմանը։