Ռոյ Ջոնս-կրտսերը, ով MMA-ի մարզիկ Վայրոն Ֆիլիպսի հետ բռնցքամարտի կանոններով կայացած մենամարտում հաղթանակ է տարել, հայտարարել է, որ դեռևս չի կողմնորոշվել մարզական կարիերան ավարտելու հարցում։
«Պաշտոնական հայտարարություն չկա։ Տեսնենք՝ ինչպես կզգամ ինձ։ «Երկրպագուի» հետ այդ մենամարտը ոչ մի կերպ չի անդրադառնում նպատակներիս վրա։ Շարունակում եմ մարզել այդ բռնցքամարտիկների։ Դեռ չեմ որոշել՝ ավարտում եմ կարիերաս, թե ոչ»,- Ջոնսի խոսքերը մեջբերում է Boxing Scene-ը։
Հիշեցնենք, որ 2015թ․ դեկտեմբերին Էնցո Մակարինելին նոկաուտի էր ենթարկել Ռոյ Ջոնսին։