ՀՀ կառավարությունն այսօր իր նախկին որոշումներից մեկում փոփոխություններ և լրացումներ է կատարել, որն, ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի, պայմանավորված է կաթի և կաթնամթերքի արտադրության ոլորտում օգտագործվող անարատ կաթի պահանջարկի ավելացմամբ:
Ներկայումս կաթի և կաթնամթերքի արտադրությունում օգտագործվում են զգալի քանակությամբ անարատ չոր կաթ, չոր յուղազերծ կաթ, կաթնային չոր շիճուկ և անարատ չոր սերուցք։ Չոր կաթի համատարած օգտագործման հետևանքով նվազում են անարատ կաթի մթերման ծավալն ու գինը։ Որոշման ընդունումն, ըստ վարչապետի, կխթանի կաթնամթերք արտադրող տնտեսվարողների միջև մրցակցության ծավալումը, անարատ կաթի պահանջարկի և մթերման գնի ավելացումը` նպաստելով անասնաբուծության զարգացմանը և սպառողների շահերի պաշտպանությանը։