Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը, ով Ինդիան Ուելսի «Մասթերս»-ի հաղթող է դարձել, պատմության մեջ երկրորդ թենիսիստն է, ով կարողացել է 6 տարբեր մրցաշարերում հաջողության հասնել 3 անգամ անընդմեջ:
Նովակը Australian Open-ի 3-ակի չեմպիոն է, ATP Ամփոփիչ մրցաշարի հաղթող, ինչպես նաև Ինդիան Ուելսի, Պեկինի, Փարիզի և Դուբայի մրցաշարերի հաղթող:
Ավելի վաղ այդպիսի նվաճում է գրանցել միայն շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը, ով տիտղոսներ է նվաճել Ինդիան Ուելսի, Դուբայի, Գալեի, Բազելի մրցաշարերում, ինչպես նաև «Ուիմբլդոն»-ի և US Open-ի մրցաշարերի հաղթող դարձել: