Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Լինո՞ւմ է արդյոք ավելի մեծ նախատինք

«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի գործադիր տնօրեն Դանիել Յոհաննեսի և Սերժ Սարգսյանի հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրությունն այդ հանդիպումը ներկայացնում է լուսավոր գույներով: Այսինքն, փոխադարձ հաճոյախոսություններ, գոհունակություն ծրագրի ընթացքից և արդյունքներից, և ոչ մի խոսք այն մասին, թե ինչ հեռանկար կա Հայաստանի համար այդ ծրագրի շարունակության մասով:

Այսինքն, ԱՄՆ իշխանությունը բավական հստակ է ասել, որ հեռանկար չկա, որովհետև Հայաստանում ժողովրդավարություն չկա, այլ միայն նահանջ ժողովրդավարական գործընթացից: Հասկանալի է, որ իշխանության համար միանգամայն անցանկալի է պաշտոնական հաղորդագրություններում զետեղել բաներ, որոնք այնքան էլ հաճելի չեն: Պաշտոնական հաղորդագրությունները հենց դրա համար են, որ թաքցնեն իշխանության համար տհաճ զրույցները: Եվ ստացվում է տպավորություն, որ Սերժ Սարգսյանի ու Դանիել Յոհաննեսի հանդիպումն անցել է անամպ մթնոլորտում: Բայց, այդուհանդերձ, միջազգային կառույցների և տերությունների դիվանագետներն ունեն գործունեության և մտածողության բավական նուրբ հատկանիշներ, և ասում են բաներ, որոնք առաջին հայացքից ամբողջատիրական վարչախմբերի համար թվում են հաճելի, իսկ տողատակերում թերևս բավական լուրջ նախատինք են պարունակում:

Մասնավորապես, արժե ուշադրություն դարձնել հանդիպման մասին պատմող պաշտոնական հաղոդագրության այն հատվածին, որտեղ Դանիել Յոհաննեսը Սերժ Սարգսյանին է հայտնում հյուղացիական տնտեսությունների հետ իր հանդիպման մասին, որտեղ մարդիկ նրան գոհունակություն են հայտնել Հազարամյակի մարտահրավեր ծրագրի արդյունքների կապակցությամբ, ասելով, թե ծրագրի շնորհիվ որքանով է բարձրացրել իրենց գործի արդյունավետությունը:

Ինչ է ուզում ասել Յոհաննեսը այդ պատմությամբ: Նա ուզում է ասել, թե ինչքան մեծ օգուտ է եղել հասարակ հայաստանցու համար Հազարամյակի մարտահրավեր ամերիկյան կառավարական դրամաշնորհը: Հիմա եկեք համադրենք դա այն իրականության հետ, որ կա: Իսկ կա այն, որ Հայաստանի իշխանության ամբողջատիրական հակումների պատճառով ծրագիրը չի շարունակվելու: Այսինքն, հայաստանցի շարքային քաղաքացիները զրկվելու են այն զգալի օգուտներից, որ նրանց տալիս էր Հազարամյակի մարտահրավեր ծրագրով կատարվող աշխատանքը: Ստացվեց, որ ամերիկացի պաշտոնյան բավական հստակ կերպով ակնարկում է, որ Հայաստանի իշխանությունն իր գործողությունների հետևանքով խախտելով Հազարամյակի մարտահրավեր ծրագրի հետ աշխատանքի պայմանները, փաստացի վնաս է հասցնում իր շարքային քաղաքացու բարեկեցությանը և զրկում նրան իր կյանքը բարելավելու հնարավորությունից: Կարո՞ղ է արդյոք որևէ իշխանության համար լինել ավելի մեծ նախատինք, քան սեփական քաղաքացու բարեկեցությանը խոչընդոտելու պարզ ակնարկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում