Saturday, 20 04 2024
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է

ՌԱՀՀԿ-ը քննարկեց ՀՀ-ում հանրային պահանջի և ներքաղաքական առաջարկների օրակարգը

5 մայիսի 2011թ., Երևան: Ներքաղաքական և ներհասարակական զարգացումների լույսի ներքո այսօր Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) տեղի ունեցավ հերթական սեմինար-քննարկումը, որի թեման էր` «Հայաստան. հանրային պահանջ և ներքաղաքական առաջարկներ»:

Հրավիրված էին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, քաղաքագետ-վերլուծաբաններ, փորձագետներ և լրագրողներ:

Սեմինարը բացեց ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը` ակնկալելով շահագրգիռ և համակողմանի քննարկում: «Այսօրվա մեր նպատակն է փորձել հասկանալ, թե որքանով են հայաստանյան գործընթացները համապատասխանում հասարակության սպասելիքներին և վարվող բանավեճի տրամաբանությանը»,- նշեց Սարգսյանը:

Հանրության տարբեր շերտերում առկա դիսկուրսի առանցքային դիտանկյունները շոշափեց և հետխորհրդային կարծրատիպերի ու անկախության մարտահրավերների էությունը վերհանեց պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ Աղասի Թադևոսյանը: Բանախոսն անդրադարձավ շահերի ու հետաքրքրությունների այն շրջանակին, որ ներկայացնում են օլիգարխիկ դասը, մանր ու միջին ձեռներեցները, երիտասարդության նորովի մտածող հատվածը, «անդեմ հասարակություն» կոչված շերտը և այլք: Նրանց մի մասը, ըստ Թադևոսյանի, գիտակցում է սեփական շահերը, սակայն չի տեսնում դրանց իրացման գործիքակազմը, մյուսները հակառակը` ունակ են ընդհանրական ու կազմակերպված ձև տալ իրենց տեսլականին:

«Հասարակության առջև ծառացած հիմնական խնդիրը շերտավորման գործընթացի խրախուսումն է, այսինքն` միատարր ազգայնական հանրույթից շերտավորված հասարակության անցնելու հրամայականը»,- ընդգծեց զեկուցողը:

Նույն հարթության մեջ ՌԱՀՀԿ տնօրենը սահուն անցում կատարեց ներկա պահի քաղաքական զարգացումներին` նկատելով, որ քաղաքական վերնախավը մեզանում երկար տարիներ գործում էր լոկալ և ազատ տարածքում` հասարակության ներուժը ծառայեցնելով իր խնդիրների լուծմանը: Սակայն վերջին շրջանում, ինչպես ողջ արաբական աշխարհում, ՀՀ-ում ևս հասարակությունը, Սարգսյանի խոսքով, սկսեց բարձրաձայնել երկրի զարգացման մասին ունեցած պատկերացումները և իր պահանջներն առաջադրել քաղաքական ուժերին, մասնավորապես` ընդդիմությանը: Արդյունքում կարևորվեց արդար ընտրությունների միջոցով իշխանության ձևավորման շուրջ բանավեճը:

«Ընդդիմադիր դաշտում «խարիսխ ձգած» ամենահետադիմական երևույթը, որ այսօր նկատելի է ընդդիմության տարբեր թևերի ներկայացուցիչների շրջանում, իշխանությանը ծառայելու, նրա պատվերները կատարելու մեջ միմյանց մեղադրելն է: Եվ ամենազարմանալին այն է, որ այդ դաշտում սկսել են գերիշխել բոլոր տեսակի երևույթների ավտորիտար ընկալումները»,- ասաց ՌԱՀՀԿ տնօրենը` նշելով, որ երրորդ ուժի անհրաժեշտության մասին խոսակցությունը նույնպես ավտորիտար մոտեցումների արդյունք է:

Քննարկման ընթացքում և ավարտին ծավալված հարցուպատասխանին ու մտքերի փոխանակությանը մասնակցեցին իրավագետ Անդրեաս Ղուկասյանը, Ռուսաստանի աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի փոխնախագահ Արայիկ Սարգսյանը, կառավարման ոլորտի փորձագետ Հարություն Մեսրոպյանը, ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը, Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի (ՄԻԺԻ) ՀԿ նախագահ Արփինե Գալֆայանը, ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը, քաղաքագետ Արթուր Ավթանդիլյանը և ուրիշներ:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ արժանանալով հայաստանյան և Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետևելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով՝ Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձևավորող և միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության և ազգի համար վճռորոշ՝ ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում