Ամերիկուհի Սերենա Ուիլիամսը, ով Ինդիան Ուելսի եզրափակիչում զիջել է Բելառուսի ներկայացուցիչ Վիկտորիա Ազարենկոյին, շնորհակալություն է հայտնել երկրպագուներին՝ աջակցության համար: Մարզուհին նշել է, որ իր համար դժվար էր:
«Ինձ համար շատ դժվար էր: Բարձունքի վրա չէի: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներիս: Շատ շնորհակալ եմ աջակցության համար:
Չեմ կարող նկարագրել, թե որքան կարևոր է այն ինձ համար: Ուրախ եմ դարձյալ այստեղ գտնվել»,- WTA պաշտոնական կայքը մեջբերում է Ուիլիամսի խոսքերը: